Mashable.am-ը գրում է.
Մինչև դիմակի օգտագործումը որոշեք արդյոք չունեք ալերգիա բաղադրիչներից, իսկ հետո կարող եք քսել դիմակը: Ահա բաղադրատոմսերից մի քանիսը:
1. Դիմակ հավկիթի դեղնուցից և կանաչ թեյից
1 հատ դեղնուցը և 2 ճաշի գդալ կանաչ թեյի տերևները խառնել և քսել դիմակը մազերին, իսկ հետո հագնել գլխարկ: Այդպես թողնել 30 րոպե: Իսկ հետո լվանալ գլուխը գոլ ջրով և շամպունով:
2. Սոխի դիմակ
1 հատ սոխը և 1 ճաշի գդալ մեղրը խառնել և հետո քսել մազարմատներին, այդպես թողնել 40 րոպե: Իսկ հետո լվանալ գլուխը: Լվանալու ժամանակ կարող եք օգտագործել քացախ:
3. Հավկիթի դեղնուցից և բանանից դիմակ
1 հատ մանրեցված բանանը և 1 դեղնուցը խառնել և քսել մազերին, այդպես թողնել մոտ 30 րոպե, իսկ հետո լվանալ գլուխը:
4. Մեղրից դիմակ
Վերցնել 1 ճաշի գդալ մեղր, 1 ճաշի գդալ կոնյակ, 1 դեղնուց, 1 թեյի գդալ հնդյուղ(касторовое масло) և վիտամիններ Ա և Ե: Բոլոր բաղադրիչները խառնել, քսել մազերին և փաթաթել գլուխը սրբիչով, այդպես թողնել 1 ժամ: Իսկ հետո լվանալ գլուխը:
5. Դիմակ կոկոսի և ձիթապտղի յուղերից
1 ճաշի գդալ ձիթապտղի յուղը և 2 ճաշի գդալ կոկոսի յուղը խառնել, քսել դիմակը մազարմատներից մինչև մազածայրերը և հագնել գլխարկ, թողնել 30-40 րոպե, իսկ հետո լվանալ:
Բոլոր այս դիմակները պետք է քսել մազերին շաբաթը 2 անգամ: