Shabat.am-ը գրում է․
Մալայզիայի իշխանությունները գրեթե 20 միլիոն եվրո են ծախսել մեկ տարի առաջ անհետացած Boeing 777-ի որոնումների վրա, հաղորդում է DPA գործակալությունը՝ հղում անելով երկրի տրասպորտի նախարար Լիոու Տիոնգ Լային:
Նախարարը նշել է, որ նշված գումարը վերջնական չէ, քանի որ որոնողական աշխատանքները դեռ շարունակվում են:
Ավելի վաղ Մալայզիայի և Չինաստանի իշխանությունները հայտարարել էին, որ կշարունակեն անհետացած ինքնաթիռի որոնումները: Ավստրալիայի կառավարությունը նույնպես մտադիր է մասնակցել առաքելությանը, սակայն նշում է, որ որոնումները նախկինի պես ակտիվ չեն կարող անցկացվել:
Հիշեցնենք, որ Կուալա Լումպուր-Պեկին չվերթն իրականացնող Malaysia Airlines-ի Boeing 777 ինքնաթիռը՝ 227 ուղևորներով և անձնակազմի 12 անդամներով, ռադարներից անհետացել էր 2014 թ. մարտի 8-ին: Ենթադրվում է, որ ինքնաթիռը վթարի է ենթարկվել Հնդկական օվկիանոսում: