Interpress.am-ը գրում է․

Մի գիշեր՝ 2009 թվականի նոյեմբերին, ես լսեցի, թե ինչպես էր Գերդա Վեյսման Քլեյնը խոսում Տեխասի համալսարանում: Հոլոքոստի փրկված Գերդայի 1957 թվականին լույս տեսած հիշողությունները՝ «Ամեն ինչ, բացի իմ կյանքից», որոնք Երկրորդ համաշխարհայինի ժամանակ համակենտրոնացման ճամբարներում ու մահվան երթերում նրա տանջալից փորձությունների պատումներն են:

Հարց ու պատասխանի ժամանակ ինչ-որ մեկը հարցրեց. «Դուք ի՞նչ կասեք Հոլոքոստը ժխտողներին»: Նա ուսերը վեր քաշեց և ասաց. «Ես իսկապես շատ բան չունեմ ասելու: Ես պարզապես նրանց կասեմ՝ հարցնեն Գերմանիային: Գերմանիան չի ժխտում»:

Ես հիշեցի, երբ անցած ամիս Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին հարցրեցին Հայոց Ցեղասպանության մասին: Նա պատասխանեց. «Եկե՛ք 1915 թվականի իրադարձությունները քաղաքական դաշտից տեղափոխենք և անդրադառնանք գիտությանն ու գիտնականներին»: Ապա նա հանդիմանեց Հայաստանի նախագահ Սերժ Սարգսյանին, ով մերժել էր ապրիլի 24-ին Թուրքիա այցելելու և Գալիպոլիի ճակատամարտի տարեդարձը նշելու վերաբերյալ նրա հրավերը՝ հայտարարելով, թե հակահարվածը «վնաս է հասցրել քաղաքավարության արարողակարգին»:

Ինչո՞ւ Հայաստանի նախագահը բաց թողեց ճակատամարտի վայրում Էրդողանին միանալու հնարավորությունը: Որովհետև ապրիլի 24-ին նաև Հայոց Ցեղասպանության սկզբի տարելիցն է և նա Հայոց Ցեղասպանության հուշահամալիրի մոտ կլինի այդ օրը: 1915 թվականի ապրիլի 24-ի գիշերն էր, երբ Կ. Պոլսի հայ մտավորականները, պրոֆեսորները, խմբագիրներն ու հոգևոր առաջնորդները շրջափակվեցին Օսմանյան կայսրության առաջնորդների կողմից և գրեթե բոլորը սպանվեցին:

Հաջորդ տարիներին Օսմանյան կայսրությունում ապրող յուրաքանչյուր չորս հայից երեքը պարբերաբար ոչնչացվեցին իրենց սեփական կառավարության կողմից. 1.5 միլիոն մարդ: Այսօր ապրող հայերի մեծ մասը այն քչերի սերունդներն են, ովքեր փրկվեցին:

Սակայն Թուրքիան ժխտում է փաստը. նույնն անում է նավթով հարուստ Ադրբեջանը: (Ավելին, Թուրքիայի դաշնակիցներից ոմանք, ներառյալ ԱՄՆ-ը, մեղմասացություններ է գտնում «ցեղասպանութուն» բառի համար): Այդ նույն ժամանակ կան Թուրքիայի հազարավոր քաղաքացիներ, ովքեր ցանկանում են, որ իրենց երկիրը առերեսվի իր անցյալի հետ և ճանաչի Երկրորդ աշխարհամարտի ժամանակ դրա առաջնորդների հանցանքները:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել