Յուրաքանչյուր երկրի մասին ինչ-որ ստերոտիպներ կան, և երբ տուրիստը մտնում է տվյալ երկիր, ապա մասամբ այդ ստերոտիպների ազդեցության տակ է: Հնդկաստանի մասին ստերոտիպներից մեկն այն է, որ տեղացիները գող են ու խաբեբա, և պատկերացրեք՝ ինչքան մեծ էր իմ զարմանքը, երբ այն տունը, որտեղ ես մի 10 օր ապրեցի, գիշերները չէր կողպվում, իսկ տեղացի մանր մի առևտրական ազնվություն ունեցավ գտնել և ինձ վերադարձնել մանրը, որը ես մոռացել էի իր մոտ: Չեմ ուզում ասել՝ հնդիկները սուրբ են, ինչպես և սուրբ չեն մնացյալները և մասնավորապես հայաստանցիները, բայց օրինակ հայաստանցի մի վարորդ մի քանի տարի առաջ գերմանացի մի տուրիստի վերադարձրեց վերջինիս դրամապանակը 2000 եվրո պարունակությամբ, որը նա կորցրել էր ավտոբուսի մեջ: Ու ինձ թվում է՝ վերջին հաշվով երկիրը կապ չունի, և եթե մեզ «քցում» են, ապա դա միայն մեր կարմայի հետևանք է: Այսպիսով հարգելի սփյուռքահայեր, եթե ձեզ Հայաստանում «քցել» են, ապա հիշեք, թե մեկ ուրիշ տեղ դուք ում եք «քցել», իսկ եթե չհիշեցիք, դա դեռ չի նշանակում, որ չեք «քցել», պարզապես հնարավոր է, որ ձեր հիշողությունը տարածվում է միայն այս կյանքի վրա: ճճճ
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/apres.zohrabyan/posts/10206056034582371?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել