ԵՐԿԱՐ ԳՐԱՌՈՒՄ (հատուկ այն մարդկանց համար, ովքեր երկար չեն կարդում)
Սկսեմ նրանից, որ ես շատ եմ սիրում իմ քաղաքը: Սիրում եմ, երբ քաղաքի համար ինչ-որ գեղեցիկ միջոցառում է իրականացվում, կամ էլ ինչ-որ նոր , գեղեցիկ ու ճաշակով արձան է տեղադրվում: Բայց, այն, ինչ կատարվեց երեկ ոչ մի կերպ չի տեղավորվում ինչ-որ "գեղեցիկ" "ճաշակով" հասկացողությունների մեջ: Հասկանում եմ բավականին մեծ աշխատանք էր կատարվել, բայց թերությունները շատ ավելի շատ էին: Քննադատելուն դեմ մարդկանց նախորոք ասեմ, որ եթե ոչ ոք երբեք ոչնչի չի քննադատում, դա առաջին նշանն է այն բանի, որ երբեք ոչինչ չի փոխվի այդ իրականությունում: 
Ի՞նչ կարելի էր անել 90 միլլիոն դրամով (հենց այդքան գումար է ծախսվել երեկվա միջոցառումների կազմակերպման համար):
Օրինակ կարելի էր մի քանի բնակարան կառուցել, կամ կարելի էր 900 ուսանողի 100.000 դրամով օգնել ուսման վարձը մուծելու, կամ կարելի էր ենթադրենք մի 90 Արցախյան պատերազմի անաապահով հերոսներին պարգևավճար նշանակել 1.000.000 դրամի չափով: Կարելի էր նաև , չգիտեմ, ասենք մանկատների երեխաների համար լիքը խաղալիքներ գնել, կամ քաղաքի որոշ հատվածներ վերանորոգել, մանկական այգիներ կառուցել, մի խոսքով...Այդ գումարով կարելի էր հսկայական աշխատանք իրականացնել:
Բայց...գումարը ծախսվեց Երևանի ծնունդը նշելու համար: Ես իհարկե կողմ եմ, որ մեծ շուքով նշվի Երևանի ծնունդը, բայց ոչ այդպես: Պարտադիր չի դրա համար Արման Հովհաննիսյանի երգը մի հազար անգամ պտտել օրվա ընթացքում, կամ Հանրապետության Հրապարակում հավաքել մի քանի հազար մարդու, որոնցից մեծամասնությունը չի կարող ասել, թե որ թվականին է անկախացել Հայաստանի Հանրապետությունը: Իմաստը՞: 
Երբ մարզերը, գյուղերը գտնվում են ուղղակի ողբալի վիճակում, կներեք ինձ, բայց նման շուքով նշել իմ հարազատ քաղաքի ծնունդը, ավելին քան ռացիոնալ չէ: Ու հետաքրքիրն այն է, որ երեկվա Երևանի ծնունդը նշող մարդկանց ճնշող մեծամասնությունը երևանցիներ չէին: Դա իհարկե էական չէ, բայց դե:
Հիշում եմ մի տարի Հրազդան մարզադաշտում մի հատ շատ գեղեցիկ միջոցառում կազմակերպվեց; Համոզված եմ, որ գումար մի տաս անգամ ավելի քիչ ծախսված կլիներ, բայց միջոցառումն իսկապես լավն էր: 
Հ.Գ. Երեկ նաև դրական բաներ կային: Օրինակ մետրոն երկար էր աշխատում, նաև ժամը 23:30 ավտոբուսներ կային: Բայց, ես չեմ ուզում պատկերացնել, թե ինչ է կատարվել երթևեկության հետ անմիջապես համերգից հետո:
Հուսով եմ , որ մյուս տարի ավելի հետաքրքիր կստացվի: Ու խնդրում եմ, միայն չասեք, որ դա ենք կարում , դա ենք անում: Շատ ավելի խելացի ու իսկապես ճաշակով արվեստագետներ կան Հայաստանում, ովքեր համոզված եմ մեծ սիրով կզբաղվեն նման միջոցառումների կազմակերպման աշխատանքներով: Ուղղակի իրենց դիմող չկա: 
Հարգանքներով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել