Այս ընկերությունն այն մարդկանց, ովքեր շատ են ուտում, անվանում է «ծանր օգտագործողներ»։ Եթե խորը մտածենք, պատշաճ անվանում է։

Պատվերին սպասելու միջին ժամանակը 90 վայրկյան է։

McDonald’s-ը ժամանակին պիցցա էր վաճառում։ Սակայն այն դադարեցին վաճառել, քանի որ պիցցա պատրաստելու համար հարկավոր է միջինը 11 րոպե։ Իսկ այս ընկերությունը չէր ցանկանում «արագ սնունդ պատրաստելու» ծառայության համբավը կորցնել։

Այստեղ ընդամենը յոթ ճաշատեսակ կա, որոնց մեջ շաքար չկա։

Ամեն չորս ժամը մեկ McDonals’s-ը բացում է նոր ռեստորան։

Համաձայն ընկերության տվյալների՝ ամերիկացի աշխատողների ութից մեկն իրենց կյանքի ինչ-որ փուլում աշխատել են այստեղ։

Ամեն տարի այս ընկերությունը գնում է մոտ 3.4 միլիարդ ֆունտ կարտոֆիլ։ Ասում են՝ McDonald’s-ն այդ բանջարեղենի ամենամեծ սպառողն է։

Ճապոնիայում Ronald McDonald-ը հայտնի է որպես «Donald McDonald»՝ ճապոնացիների համար ավելի հեշտ արտասանելու համար։

McDonald’s-ը վաճառել է ավելի քան 100 միլիարդ համբուրգեր։

McDonald’s-ն աշխատանքի է վերցնում ավելի քան 761.000 մարդու. այս թիվն ավելի մեծ է, քան Լյուքսեմբուրգի բնակչությունը։

«Կեսար» աղցանն ավելի գիրացնող է, քան համբուրգերը։




