Լրահոսում աննորմալ շատ են ինքնասպանության մասին նյութերը: Շատ լուրջ ռիսկ եմ տեսնում թեմայի լուսաբանման մեջ: 1000 անգամ խոսվել ա, որ չի կարելի լուսաբանել թեման, քանի որ հետարքրքություն ա առաջանում հանրության շրջանում, ու «խոցելի խավը»՝ հիմնականում դեռահասության ճգնաժամի փուլում գտնվող կամ սոցիալական խնդիրներ ունեցող մարդիկ, որպես իրենց խնդիրների լուծման տարբերակ սկսում են դիտարկել հենց ինքնասպանությունը:
Լրատվամիջոցները թեման տարածելիս ակամայից ողբերգությունը սենսացիայի են վերածում՝ էդ կերպ նպաստելով չարիքի տարածմանը: Ես խորապես համոզված եմ, որ պետք ա դադարել ռելիզներ տարածել կամ անալիտիկաներ գրել էդ թեմայով: Առանց էդ էլ դժվար ժամանակներ ենք ապրում, իսկ ԶԼՄ-ների տարածած մենթալ աղբը հաճախ ողբերգական հետևանքներ ա ունենում:
Հասարակ օրինակ բերեմ, որ պարզ լինի խնդրի լրջությունը. 2000-ականների վերջին Ավստրիայում ԶԼՄ-ներով հրապարակվում էին սուիցիդի բոլոր դեպքերը: Ստատիստիկան ցույց տվեց, որ լուսաբանման հետևանքով ինքնասպանությունների թիվն ավելացել էր 3 անգամ: Կառավարությունը պաշտոնապես արգելեց իրավապահներին ինքնասպանությունների մասին տեղեկություններ հրապարակել, ու արդյունքը երկար սպասեցնել չտվեց. միջադեպերի քանակը մի քանի անգամ նվազեց: Խնդրի շուրջ տոննայով գրականություն կա, կարդալ ա պետք:
Մի խոսքով՝ պետք ա գիտակցել փաստի լրջությունն ու զերծ մնալ ինքնասպանության դեպքերի լուսաբանումից՝ գիտակցելով, որ էդ նյութը, միգուցե, մարդկային ճակատագիր ա որոշում:
Նյութի աղբյուր՝ https://www.facebook.com/vahram.petrosyan.98/posts/629713307161451?ref=notif¬if_t=close_friend_activity
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել