Շաքարային դիաբետ ունեցողների մոտ արյան մեջ խոլեստերինի ու գլյուկոզայի մակարդակը կարելի ավելի արդյունավետ իջեցնել: Այսպիսի եզրակացության են եկել Դելտայի համալսարանի էնդոկրինոլոգիական բժշկական դպրոցի գիտնականները:
Նրանց փորձարկումները ցույց են տվել, որ մետմորֆինի արդյունավետությունը կրկնապատկվում է, երբ դեղամիջոցի հետ զուգահեռ նաև տրվում է սոխի էքստրակտ: Սա գիտնականները հիմնավորում են կատարված փորձով:
Առաջին փորձերը կատարվել են մկների վրա: Յուրաքանչյուր մկան, որը հիվանդ է դիաբետով, իրենց մարմնի զանգվածին համապատասխան մետմորֆինի հետ միասին տվել են նաև 400 և 600 միլիգրամ սոխի էքստրակտ: Արդյունքում պարզվել է, որ արյան մեջ խոլեստերինի ու գլյուկոզայի մակարդակը 35-50 տոկոսով ավելի է նվազում, քան միայն մետմորֆինի դեպքում:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ