Esem.am-ը գրում է.

Վերջին երկու տարիներին Կանանց տոնը յուրահատուկ է անցնում Ամերիկայի Միացյալ Նահանգներում ներկայումս բնակվող երգիչ Միստր X-ի՝ Արթուր Հակոբյանի  նշանածի՝ հաղորդավարուհի Սվետլանա Բոսնոյանի համար: Նախորդ տարի նա սիրելիից ամուսնության առաջարկ է ստացել, իսկ այս տարի՝ ոսկյա զարդ:

«Մարտի 8-ը Մեքսիկայում ենք անցկացրել: Արթուրն այստեղ Կանանց տոնի կապակցությամբ համերգ ուներ զբոսանավի վրա, նա ինձ ու իր մայրիկին էլ հրավիրեց և անմոռանալի տոն պարգևեց»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց ամերիկաբնակ հաղորդավարուհին: 

 

Ըստ նրա՝ աշխատանքային ծանրաբեռնվածությունը չի խանգարել երգչին սիրելի կանանց համար նվերներ պատրաստել: «Արթուրը երբեք հատուկ օրերի չի սպասում ինձ նվերներ անելու համար: Նա ամեն անգամ պատրաստած իրերը համեմում է հաճելի անակնակալով և նոր միայն ինձ հանձնում: Երկուսս էլ այն կարծիքին ենք, որ նյութական նվերը հաճելի, բայց անցողիկ երևույթ է, իսկ հոգով ապրած պահերը երբեք չեն մոռացվում»,- Սվետլանան:

Հաղորդավարուհու փոխանցմամբ՝ ինքն էլ սկեսուրի համար է նվեր պատրաստել:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել