Քարֆուրից եմ գալիս, որ այսօր բացվել է Երևան Մոլի առաջին հարկում։ Պետք է հիասթափեցնեմ բոլորին, քանի որ ոչ մի նոր բան չկար. Երևան սիթիի կլոնն էր՝ 99 տոկոսով նույն ապրանքատեսակը, 99 տոկոսով նույն գները, նույնիսկ Սամվել Ալեքսանյանի կեղծած բրենդներով օղիները կային։
Տարբերությունները. սննդի հետ գործ ունեցողները գլխաշորերով էին, գանձապահները և անվտանգության աշխատակիցները վարժ խոսում են անգլերեն, քանի որ մենեջերներն անգլիախոս են։ Մեկին միայն տեսա՝ ճապոնացու էր նման։ 
Նկատառումներ. չափազանց շատ էին անվտանգության աշխատակիցները։ Դրանց 50 տոկոսին կրճատելու դեպքում, կարծում եմ՝ հնարավոր կլիներ գնային ճկուն քաղաքականություն վարել։ 
Լավ է, որ լիքը նոր աշխատատեղեր են ստեղծվել, բայց եթե գնային քաղաքականությունը չփոփոխվի, վախենամ սա էլ Սթարի ճակատագրին արժանանա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել