Առավոտյան Սաշան էր զանգել, առաջարկում էր միանալ իրենց, իհարկե հրաժարվեցի. ‹‹ ինչ եմ կորցրել Դիլիջանում, այդ ծառերի մեջ Սաշա ››,-մտածեցի ես: Դրա փոխարեն որոշել էի ձիարշավարան գնալ, վաղուց չեմ գնացել: Երբ ներս մտա այն տեղը, որտեղ ես միշտ նստում էի ազատ էր, շտապեցի զբաղեցնել այն:
- Ինձ Jack daniels խնդրում եմ, ինչպես միշտ , – ասացի ինձ մոտեցած մատուցողին:
-Սյուզի՞, այդ դու ես,- հանկարծ լսեցի կողքի սեղանից եկող աղջկա ձայնը:
Երբ պտտվեցի դիմացս մեր կուրսի Մարին էր, այն Մարին ում երբեք տանել չէի կարողանում, այն աղջիկը ում թեթև ձեռքով սկսեցի թաքուն ծխել մեր համալսարանի պատերի տակ:
- Ձայնիցդ ճանաչեցի սիրելիս, որքա՜ն ես փոխվել,-շարունակեց նա
- Ահ Մարի,սիրունիկ աղջիկները տարիների ընթացքում գեղեցկուհիներ են դառնում: Բարև,-մի կերպ պատասխանեցի նրան
- Մենա՞կ ես, կարող եմ միանալ քեզ:
-Բայց միայն տաս րոպեով ,լա՞վ, ես մարդ եմ սպասում,-ստեցի, որովհետև հավես չունեի լսել նրա հիմար պատմությունները:
-Գիտե՞ս ջան, ամուսնացել եմ,- միանգամից ասաց նա ու ավելացրեց,-չնայած որ ամիսը տասն անգամ գործուղումների է գնում, բայց դա կարևոր չէ, նա շատ հարուստ է:
-Ըհն:
- Որ պատմեմ ի՜նչ հարսանիք եմ ունեցել, ի՜նչ մեղրամիս ենք անցկացրել բերանդ բաց կմնա, ջան:
Մարին սկսեց պատմել իր ճոխ հարսանիքի և ‹‹չկայացած›› ամուսնու մասին, թե որքան լավ է նրա հետ անկողնում, թե ինչ բուռն սիրով են զբաղվում, երբ ամուսինը վերադառնում է գործուղումից տուն: Ես միայն լուռ լսում էի, միայն ժամանակ առ ժամանակ թարմացնելով խմիչքիս բաժակը :Մի քանի րոպե հետո հասկացա որ այլևս չեմ լսում նրան, միայն տեսնում էի նրա շարժվող բերանը, այն երբեմն սեղմում էր, երբեմն էլ մեծ բացում: Նրա բերանը փակվեց, երբ զանգեց նրա հեռախոսը` ամուսինն էր, երևի գործուղումից էր վերադարձել:
- Լավ սիրելիս ես պետք է վազեմ, հա՛, ի դեպ սա էլ իմ համարը, զանգի՛ր,- նա գրեց համարը անձեռոցիկի վրա և դուրս թռավ:
Ես նույնիսկ չհասցրեցի ասել ցտեսություն: Լավ է այլևս ստիպված չէի լինելու լսել նրա հիմար պատմությունները:
Վերջապես բերեցին իմ ձիուն, նա ինչպես միշտ գեղեցիկ էր ու հպարտ, անզգայուն ինչպես նրա տերը:Երբ վեր կացա, որ մոտենամ նրան, հանկարծ լսեցի մատուցողի ձայնը.
- Սյուզի, այս թուղթը ձերն է,- նա ցույց տվեց այն անձեռոցիկը, որի վրա Մարին գրել էր իր համարը:
- Ո՛չ դա իմը չէ, կարող եք գցել:
Շարունակությունն` այստեղ