Սթար սուպերմարկետների ցանցի և Երևան Սիթիի մրցակցության մասին բոլորը գիտեն: Գիտեն, որ գրեթե ամեն ինչ անում են մեկը մյուսին ճնշելու ու շուկայում առավելություն ստանալու համար: Բայց դրա մասին չէ, որ ուզում եմ խոսել: Կխոսեմ վերջերս շրջանառվող այն լուրերի մասին, որոնք ամբողջովին դուրս են մրցակցային կոնցեպցիաներից և բարոյական նորմերին էլ չեն եթարկվում: Լուրեր են շրջանառվում, որ Սթարի նոր գործադիր տնօրեն Թեոդորա Տիչերիչը սկսում է աննախադեխպ կրճատումներ իրականացնել Սթարի բոլոր խոշոր վաճառակետերում: Այս խոսակցությունները հատկապես ակտիվացան, երբ հայտնի դարձավ, որ Մաշտոցի պողոտայի` «Գրքերի աշխարհ» խանութի դիմաց գտնվող «Սթար» սուպերմարկետի աշխատակազմը օրեր առաջ դրսում է հայտնվել, քանի որ տնօրինությունը որոշել է աշխատակիցներից մոտ քսան հոգու աշխատանքից ազատել: «Հայկական ժամանակ»-ի թղթակցի հետ զրույցում` նշված «Սթարի» արդեն նախկին աշխատակիցներն ասել են, որ իրենց ազատել են սուպերմարկետում իրականացված գույքագրումից հետո, քանի որ պակասորդներ են հայտնաբերվել: Գործազուրկ դարձած աշխատողները, սակայն, բողոքում են հատկապես այն փաստի դեմ, որ իրենց ազատելուց բացի` սուպերմարկետի տնօրինությունը որոշել է վերջնահաշվարկ չվճարել:
Ստացվում է, որ եթե հիմա վաճառակետում աշխատում է 45 հոգի, ապա առաջիկա շաբաթներում դրանց թիվը կկրճատվի մինչև 9 հոգի: Ինչ-որ մեկը ինձ կբացատրի՞, թե սա ինչ կամայականությւոններ են: Ինչպե՞ս կարելի է մարդկանց հենց այնպես վերցնել ու ազատել աշխատանքից: Չգիտեմ, թե Սթարում սա ինչպես են բացատրելու, չեմ էլ ուզում պատկերացնել այսուհետ այս սուպերմարկետում սպասարկումն ինչ որակի կլինի, բայց որ պետական համապատասխան կառույցները մեր օլիգարխների գյամերը պետք է քաշեն, դա զգում եմ:
Հետաքրքրիր է հիմա տնօրե՞նն է փաթեթավորելու ապրանքներն ու գետինները մաքրելու, թե՞ այնուամեայնիվ հաշվապահին, կամ քարտուղարուհուն կհանձնարարի:



