Esem.am-ը գրում է․
Եվրոպական մի քանի երկրներում՝ Լեհաստանում, Հոլանդիայում, Բելգիայում,դեգերելուց հետո դերասան, հումորիստ ամուսիններ Արթուր և ԱրմենուհիՍուքիասյանները հաստատվել են Ամերիկայի Միացյալ Նահանգներում: ESem.am-ըԱրթուրի հետ զրուցել է երկրից մեկնելու պատճառների, ստեղծագործական կյանքումսպասվելիք նորությունների և երկրորդ բալիկ ունենալու ցանկության մասին:
- Արթո՛ւր, որքա՞ն ժամանակ է, որ ԱՄՆ եք տեղափոխվել, և ո՞րն էր տեղափոխության պատճառը:
- Մոտ մեկ տարի է, ինչ ԱՄՆ-ում ենք: Պատճառը գրեթե այն է, ինչի համար մոտ մեկ միլիոն հայ Հայաստանից դուրս է ապրում:
-Մինչ ԱՄՆ հասնելը եվրոպական մի քանի երկրներում եք եղել, ինչո՞ւ այնտեղ չմնացիք, չկարողացա՞ք հաստատվել:
- Հաստատվելը հարաբերական է, եթե նորմալ գումար աշխատելը, կուշտ ուտելն ու հագնվելը համարենք հաստատվել, ապա հաստատվել էինք: Եթե այս կյանքից ունես ավելի մեծ սպասելիքներ (խոսքս մասնագիտական կայացման և առաջընթացի մասին է), ապա այնտեղ մենք մեզ չգտանք:
-Իսկ ինչպե՞ս որոշեցիք հենց ԱՄՆ մեկնել, աշխատանքային առաջա՞րկ կար, թե՞…
- Ո՛չ, մինչ մեկնելը ոչ մի առաջարկ չենք ունեցել: Գործնական առաջարկներ հետո եղան, որոնք էլ սիրով ընդունեցինք:
- Այժմ ԱՄՆ-ում ինչո՞վ եք զբաղվում: Գործնական ի՞նչ առաջարկների մասին է խոսքը:
-Այստեղ տեղափոխվելուց օրեր անց ԱՄՆ-ի հեռուստաընկերություններից մեկով ցուցադրվող «Կտակով թագուհին» սերիալում նկարահանվելու առաջարկ ստացանք, որին հաջորդեց դերասան Արման Նշանյանի նոր՝ «Կինն է այդպես որոշել» ներկայացման մեջ խաղալու հրավերը: Հիմա մենք մեր նոր ֆիլմի սցենարի վրա ենք աշխատում, դերասանական կազմն արդեն ընտրված է, սցենարն ավարտելուց անմիջապես հետո կսկսենք նկարահանումները: Ֆիլմի աշխատանքների ավարտից հետո կանցնեմ իմ՝ Բելգիայում բեմադրած «Ռոմեոն ու Ջուլիետը հանդերձյալ կյանքում» ներկայացման վերաբեմադրելուն:
-Ասացիք, որ ձեր ֆիլմի սցենարի վրա եք աշխատում. ե՞րբ այն պատրաստ կլինի, հեռուստասերիա՞լ է, թե՞ գեղարվեստական ֆիլմ:
-Հիմա նախապատրաստական աշխատանքներով ենք զբաղված, դերասանները պատրաստ սպասում են նկարահանումներին, որոնք հավանաբար կսկենք մարտի վերջից: Այն 20 մասից բաղկացած հումորային հեռուստաֆիլմ է: Այս ֆիլմի ավարտից հետո նախատեսում եմ ամերիկացի դերասանների մասնակցությամբ գեղարվեստական ֆիլմ նկարահանել: Երբ ամեն բան հստակ լինի, խոստանում եմ ասել ձեզ:
-Ֆիլմը Հայաստանում ապրող հեռուստադիտողների համար հասանելի կլինի՞:
-Այս պահին հստակ չեմ կարող ասել՝ Հայաստանում կցուցադրվի, թե՝ ոչ: Դա իմ որոշելու հարցը չէ: Եթե Հայաստանում գործող հեռուստաընկերություններից մեկը ցանկություն հայտնի այն գնելու, ապա իմ՝ այդտեղ ապրող հայրենակիցները նույնպես կդիտեն այն:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ