Էս լրատվամիջոցները նենց են սևեռվել ՊՆ-ի գործունեության վրա, որ կարծես թե, էս երկրում միայն խնդիրներ կան բանակում ու միայն բանակում: Հարգելի լրագրողներ, քաղաքացիներ և առհասարակ փորձագետներ, քննադատներ, ամեն տեսակ մասնագետներ, այսօրվա Հայաստանի ամենաբաց ու թափանցիկ կառույցը պաշտպանության նախարարությունն է, մնացած մյուս գերատեսչությունները երբեք չեն կարող ժողովրդին այնքան մոտ լինել՝որքան ՊՆ-ը:Պետք չի հատուկ վերաբերմունք ցույց տալ պետական այդ ահռելի կառույցին, բայց եթե նույն այդ հսկայի ղեկավարի՝Սեյրան Օհանյանի մամուլի քարտուղար Արծրուն Հովհաննիսյանն ընտրել է լրագրողների, լրատվամիջոցների ու ժողովրդի հետ աշխատելու այնպիսի մի բանաձև, որը երբեք չի եղել մեր իրականությունում:Հարգանք լրագրողի, լրատվամիջոցի և հասարակության նկատմմաբ, հաշվետու նույն այս երեքի նկատմամբ, ընդգծված հետաքրքրություն ու նեխաձեռնողականություն այս երեքի նկատմամբ հարաբերությունները էլ ավելի լավացնելու: Զարմանալ կարելի է, որ լրագրողը պարզապես խեղաթյուրում է ՊՆ-ի մասին իրականությունը, իսկ նույն այդ ՊՆ-ի մամուլի պատասխանատուն ամեն ջանք ու եռանդ չի խնայում, որ ժողովրդը վստահի պետական այդ գերատեսչությանը, որ լրագրողների հետ լինի բարձր մակարդակի համագործակցությունմ շփում, ռազմական ոլորտի ծանոթացում և այլն:Ցավն այն է, որ մեր լրագրողներից շատերը, մեր լրատվականներից շատերը սիրում են, երբ իրենց հարցերին չեն պատասխանում, երբ իրենց կոպտում են, երբ նույն այդ նախարարի նախկին ու նախկին խոսնակները այլ կերպ էին վերաբերվում մարդկանց ու լրագրողներին, այո մեր իրականությունը միայն վատն է ընկալում, եթ եմի լավ բան է տեղի ունենում, դա չեն ընդունի երբեք:Ափսոսում եմ պարզապես...
Նյութի աղբյուր՝ http://www.facebook.com/smbatkaghramanyan/posts/416793835043142
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել