Բանակի հասցեին այս օրերին հնչում են բազմաթիվ քննադատություններ: Իրականում, երբ համեմատական սանդղակով նայենք, ապա կտեսնենք, որ բանակում կարգապահության ամրապնդման, հիգիենայի պահպանման, սննդի որակի և սոցիալ-կենցաղային պայմանների զգալի որակի բարձրացման զգալի աճ է գրանցվել 2000-2012 թվականներին: Օրինակները բազմաթիվ են: Մեզ հետ զրույցում 2000-ականներին Մարտունու N զորամասում ծառայած Արթուր Հարությունյանը պատմեց, որ իրենք գիշերում էին ցուրտ և կեղտոտ զորանոցում, սնվում անորակ սննդով և այլն: Ըստ մեր զրուցակցի` ձմռանը զորանոցում այնքան ցուրտ ու խոնավ էր լինում, որ ստիպված շորերով էին քնում: Ուտելիքն այնքան վատն էր, որ նոր զորակոչվածները մի քանի օր չէին կարողանում ուտել, սակայն ժամանակի ընթացքում, չդիմանալով քաղցին, սկսում էին օգտնվել զորամասի ուտելիքներից ուտել. «Հիշում եմ` սոկերը, որ տալիս էին մեզ ճաշի ժամանակ. ունեին ժանգի գույն և համ»-, մեզ հետ զրույցում ասաց Արտուր Հարությունյան և հավելեց, որ. «Երբ դիրքերում էի լինում, շատ ժամանակ ժամերով ծարավ էի մնում, մինչև ջուր հասցնեն: Հաճախ դիրքերում հանգստացող հերթափոխը գնում էր կողքի լիճը ձկնորսության, անտառում մանր կենդանիներ էր որսում, որ ուտենք»: Արթուրը նաև բազմաթիվ պատմություններ պատմեց զուգարան մաքրելու մասին: Նրա խոսքերով` յուրաքանչյուր զինվոր, որ իրեն մի փոքր թույլ էր պահում, դառնում էր զուգարան մաքրող, իսկ դա, ինչպես գիտենք, շատ տհաճ և ոչ հարգված երևույթ էր մեր բանակում:

Իսկ 2010-2012թթ. Նույն զորամասում ծառայած, կոչումով շարքային Դավիթ Նահապետյանը պատմում էր նույն զորամասի մասին, բայց ասես այլ զորամասի մասին լիներ: Նրա խոսքերով` ներկայումս զորանոցները ամբողջովին վերանորոգված են, ջեռուցման հետ խնդիրներ բացարձակապես չկան: Խոսելով` սննդի մասին, նա նշեց, որ այն լավ որակի է ու բողոքներ չկան: Մեր զրուցակիցը զարմանքով արձագանքեց այն հարցին, թե արդյոք դիրքերում ջրի պակաս է զգացվում: Նրա խոսքերով` դիրքերում ջուրը կա, ուտելիքը նորմալ է, կացարանը` տաք: Նաև յուրաքանչյուր զորամասում այժմ կա զուգարան մաքրողի քաղաքացիական հաստիք և դրա պատճառով այլևս խնդիրներ չեն լինում:

Եվ ահա լսելով այս փոքրիկ պատմությունները ես ուղղակի չեմ ընդունում, թե ինչպես կարող են մարդիկ խոսել, որ բանակում վատ վիճակ է տիրում և տարիների ընթացքում այն ընդհանրապես չի փոխվել: Փոփոխություններ կան և շատ: Փոխվել է գրեթե ամեն ինչ: Զինվորները հիմա ավելի լավ պայմաններում են ծառայում քան 10 տարի առաջ: Մեր նման երկրի համար, որը ընդամենը 21 տարի է ինչ անկախացել է և ունի 20 տարեկան երիտասարդ բանակ, այս ամենը շատ մեծ ձեռքբերումներ են: Ես իհարկե չեմ ուզում ասել, թե մեր բանակը կատարյալ է և չունի ոչ մի խնդիր: Ոչ, դա այդպես չէ: Մեր բանակում կան բազմաթիվ խնդիրներ, որոնք լուծման կարիք ունեն: Բայց չեմ էլ կարող ասել, թե այդ ուղղությամբ ոչինչ չի արվում: Վերջին մեկ տարվա ընթացքում արված բոլոր պաշտոնանկություններն դրա վառ ապացույցն են: Փետրվար ամսին պաշտոնանկ արվեց ռազմական ոսիտկանության պետը` այդ համակարգում բացահայտված բազմաթիվ բացթողումների պատճառով: Վերջին ամիսներին իրար հետևից պաշտոնանկ արվեցին 3 գեներալներ: Սկզբից պաշտոնանկ արվեց հանրապետական զինկոմ, գեներալ-մայոր Սերգեյ Չալյանը` կապված զորակոչի ընթացքում հայտնաբերված խախտումների հետ: Այնուհետև` ԶՈՒ ԳՇ պետի տեղակալ, գեներալ-լեյտենանտ Վալերի Գրիգորյանը: Իսկ վերջերս պաշտոնանկ արվեց ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի մյուս տեղակալը` գեներալ-լեյտենանտ Արշալույս Փայտյանը, ում անունը կապված է բանակին տավարի մսի փոխարեն գոմեշի միս մատակարարելու հետ:

Ահա այս ամենը ցույց է տալիս, որ ՊՆ-ն հիմա գտնվում է ինքնամաքրման և ինքնազտման փուլում: 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել