Հարգելի հայ ժողովուրդ Ձեզ եմ ներկայացնում "Magnum" գազալցակայանի աշխատողների (գտնվում է Երևան-Աշտարակ մայրուղու վրա) աշխատաոճը:
Ասեմ, որ գազալցակայանը սկզբում շատ լավ տպավորություն էր թողնում: Իսկ երբ հին սարքավորումներին փոխարինելու եկան նորերը, առիթը բաց չթողեցին նաև գազալիցքավորողները: Ինչպես իրենք՝ գազալիցքավորողներն են անվանում, նոր գազալիցքավորման սարքավորումները խնայում են վարորդի գրպանի պարունակությունը և լիցքավորումը կատարվում է առանց թեյավճար, այսինքն, առանց 500-ական դրամ գազալիցքավորողին տալու: Սակայն շտապեմ ասել, որ այստեղ "Magnum" գազալցակայանում պատկերն այլն է, եթե մյուս գազալցակայաններում լիցքավորում ես , օրինակ 4500 դրամի գազ, մեքենան վարում ես 200 կմ (թվերը վերցված են մոտավոր), իսկ "Magnum" գազալցակայանում ՝ նույն գումարին համապատասխան լիցքավորելով մեքենան վարում ես արդեն 140-145 կմ առանց չափազանցնելու: Ավելացնեմ նաև , որ բոլոր գազալցակայաններում 1կգ գազի գինն արժե 160 դրամ, իսկ այստեղ 1կգ արժե 170 դրամ:
Հարգելի հայ ժողովուրդ եկեք թույլ չտանք , որ մեզ խաբեն նման կերպ, եկեք կազմակերպենք համապատասխան միջոցառումներ նման անարխիան մեր երկրում կանխելու կապակցությամբ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել