Օդերևութաբաներն այսօր Երևանում  կանխատեսել են  18 աստիճան տաքություն, ինչը իրականանալու դեպքում 0,2 աստիճանով կգերազանցվի Երևանի մարտի 11-ի բազմամյա կլիմայական տվյալների համար ռեկորդային 17,8 աստիճանը, որը գրանցվել է 1981թ,-ին:

Այս մասին «Հայկական Ժամանակ» տեղեկացել է Տարածքային կառավարման և արտակարգ իրավիճակների նախարարության mes.am կայքից:

«Երեկվա համար հիշեցնենք, կանխատեսվում էր +19 աստիճան՝ 1999 թվականի մարտի 10- համար ռեկորդային +20-ի մեկով պակաս: Սակայն երեկվա ընթացքում գրանցված ջերմաստիճանը, ըստ Հիդորամետ ծառայության +15-ը չի գերազանցել:  2014-2015 թվականների ձմեռը ռեկորդային հակումներ ուներ: Նախ՝ օդերևութաբանները արձանագրեցին, որ 1996 թվականից հետո Հայաստանում սա ամենատաք ձմեռն է: Նախորդ տարվա դեկտեմբեր ամիսը համարվեց ռեկորդային տաք: Այս տարի գրանցվեց Հայաստանի պատմության մեջ ամենատաք փետրվարի 3-ը, որը 1987թ. ռեկորդային փետրվարի 3-ին գերազանցեց միանգամից 4 աստիճանով՝ գրանցվելով +16 աստիճան»:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել