168.am-ը գրում է.
ՀՀ կառավարությունը հավանություն է տվել «Սփյուռքի ամառային դպրոց» 2015թ. ծրագրին, որի համաձայն ս.թ. վեց դասընթացներում կվերապատրաստվի մինչև 250 սփյուռքահայ ուսուցիչ: Հավանություն է ստացել սփյուռքի երիտասարդների հայրենաճանաչության «Արի տուն» 2015թ. ծրագիրը, ըստ որի ակնկալվում է մինչև 1100 սփյուռքահայ երիտասարդի այցելություն Հայաստան: ՀՀ կառավարությունը հաստատել է՝ -ԱՊՀ մասնակից պետությունների հակաահաբեկչական կենտրոնում ՀՀ ներկայացուցչի գործունեության կանոնակարգը, -ՀՀ տարածք ներմուծվող առանձին ապրանքների նպատակային նշանակությունը հաստատող ՀՀ լիազոր պետական կառավարման մարմինների ցանկն ըստ ոլորտների, որը թելադրված է ԵՏՄ իրավական ակտերից բխող համաձայնագրերի և դրանցից բխող որոշումների կիրառման պարտավորությամբ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



