Panorama.am-ը գրում է.
Պետերբուրգի օրենսդիր մարմնի պատգամավոր Վիտալի Միլոնովը «Եվրատեսիլին» Ռուսաստանի մասնակցությունը դավաճանություն է համարել: Այս մասին գրում էԳազետա.ռու կայքը:
«Դա կրակոց է Լավրովի, Չուրկինի և մեր բոլոր միջազգային ներկայացուցիչների թիկունքին: Որոշ երգիչների փառամոլության համար, մենք, ըստ էության. պետք է համբուրենք կոշիկը, որը հարվածում է Ուկրաինայի հարավ-արևելքին»,- հայտարարել է պատգամավորը:
Միլոնովը մտադիր է ստորագրահավաք անել «Եվրատեսիլին» մասնակցելուց ՌԴ-ի հրաժարվելու օգտին:Ստորագրություններն ուղարկվելու են մշակույթի նախարարին:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ Ռուսաստանը «Եվրատեսիլում» ներկայացնելու է Պոլինա Գագարինան:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.panorama.am/am/society/2015/03/10/eurovision-russia/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել