1in.am-ը գրում է.

o1

Մասագետները պնդում են, որ ամեն օր կես ժամով քիչ քնելու պատճառով 72%-ով մեծանում է ճարպակալման հավանականությունը: Գիտնականների այս բացահայտման մասին է գրում Gazeta.ru-ն:

Գիտնականների ուսումնասիրությանը 522 հիվանդներ են մասնակցել, ովքեր երկար ժամանակ լրացրել են քնի օրագիրը, որտեղ նշել են գիշերային քնի տևողությունը: Շատ մարդիկ աշխատանքային շաբաթվա ընթացքում չեն կարողացել լրացնել քնի պակասը: Գիտնականների եզրակացությունները միանշանակորեն կապում են հանգստի պակասն ու ճարպակալման սպառնալիքը:

Բժիշկները հայտարարել են, որ աշխատանքային շաբաթի ընթացքում կես ժամով քիչ քնելը 12 ամիսների ընթացքում 17%-ով մեծացնում է ճարպակալման հավանականությունը: Իսկ ավելի երկար ժամանակահատվածում ճարպակալման սպառնալիքն ավելանում է 72%-ով: Գիտնականները համոզված են, որ իրենց կողմից ստացած արդյունքները մարդկանց կստիպեն ավելի գրագետ պլանավորել իրենց ժամանակը՝ ավելի կարևորելով գիշերային հանգիստը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել