Araratnews.am-ը գրում է.

nuland

Վաշինգտոնը կարող է կասեցնել Ռուսաստանի դեմ պատժամիջոցները միայն այն դեպքում, երբ պաշտոնական Մոսկվան ամբողջությամբ կատարի Մինսկի բանակցություններում ստանձնած պարտավորությունները։ Ինչպես հայտնում է «Ինտերֆաքսը», այս մասին հայտարարել է ԱՄՆ պետքարտուղարի՝ Եվրոպայի և Եվրասիայի հարցերով օգնական Վիկտորիա Նուլանդը։

«Ռուսաստանի ստանձնած պարտավորությունները բոլորին հայտնի են, որոշողն ինքը Ռուսաստանն է։ ԱՄՆ-ն կկասեցնի ՌԴ-ի դեմ պատժամիջոցները միայն դրանց իրականացման դեպքում», – ասել է Նուլանդը։

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել