Life.panorama.am-ը գրում է.

Չեմ կարծում, որ տարիքով մարդկանց կհետաքրքրի. Սոֆի Մխեյանը՝ իր նոր տեսահոլովակի մասին

Սոֆի Մխեյանը նոր երգով և տեսահոլովակով է ներկայացել երկրպագուներին: Իր խոսքերով՝ այս աշխատանքն իր տեսակով տարբերվում է: Խոսքերի հեղինակն է Աիդա Արամը, երաժշտությունը գրել է Նիկ Եգիբյանը: Երգը հնչում է ռուսերեն լեզվով: «Քանի որ երգը հենց ռուսերենով լսեցի, որոշեցի չփոխել: Երաժշտությունը գործիքավորել, նաև տեսահոլովակի գեղեցիկ կադրերը ստացել է նորից Նիկը: Տեսահոլովակի մոնտաժային աշխատանքները կատարել է «Eskiz» ստուդիան»,-Life.Panorama.am-ի հետ զրույցում նշեց երգչուհին:
 
Երգը կոչվում է «Mоя игрушка»: Երգչուհուց հետաքրքրվեցինք, թե արդյոք չի վախենում, որ այն կարող է միանշանակ չընդունվել, նաև՝ հայ տղաներին «նեղացնել»: «Սա ավելի երիտասարդական ոճով է, չեմ կարծում, որ տարիքով մարդկանց կհետաքրքրի: Այն մի քիչ ավելի համարձակ է, մի քիչ ավելի խաղարկային: Իհարկե, այստեղ հումորային վերաբերմունք կա տղաների նկատմամբ և չեմ կարծում, որ նրանք կնեղանան: Հնարավոր չէ այստեղ խորը, լուրջ տեքստ ներառել, սա այլ ֆորմատ է. ակումբային, պարային երաժշտություն է, որը լսելիս մարդիկ պարում, և ոչ թե խորը փիլիսոփայական մտքեր են փնտրում: Պետք չէ ամեն ինչի մեջ հեռուն գնացող մտքեր փնտրել: Հակառակը, մեր տղաներին շատ կհետաքրքրի այս երգը, այստեղ փաղաքշական ու կրակոտ կերպար է, և ոչ թե վիրավորող»,-վստահեցրեց մեր զրուցակիցը:
 
Տեսահոլովակի ամբողջ ընթացքում երգչուհու դեմքը չի երևում, ինչը Սոֆի Մխեյանը բացատրեց հետևյալ կերպ. «Երբ մարդիկ լսում են անծանոթ մի մարդու, փորձում են երգը, տեսահոլովակն ընկալել, հասկանալ: Իսկ եթե ճանաչում են, ի սկզբանե տրամադրվում են լավ կամ վատ, նայած, թե ինչ կարծիք ունեն տվյալ կատարողի մասին: Ստացվում է, որ այդ գործի վերաբերյալ ոչ օբեկտիվ կարծիք են հայտնում»:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել