Galatv.am-ը գրում է.
Շիրակի մարզում թաղային հեղինակությունների ակտիվացումը, ընտանիքների ու գերդաստանների հակասություններն ու աղմկոտ եղանակով հարցերի լուծումը, որոնք զուգորդվում են կրակոցներով, ավելի հաճախակի են դարձել հատկապես վերջին ամիսներին:
Շիրակի մարզի նախկին ոստիկանապետ Կարեն Բաբակեխյանը, ով հանրությանն ավելի շատ հայտնի է ոստիկանական բուրգի գործով քրեական գործից, կոչ է անում Շիրակի մարզի իր գործընկերներին ավելի լավ աշխատել:
Կարեն Բաբակեխյանը, ով Շիրակի մարզի ոստիկանապետի պաշտոնը թողնելուց հետո Մոսկվայում է,ԳԱԼԱ-ի լրագրողի հետ հեռախոսազրույցի ժամանակ, պատասխանելով մեր այն հարցին, թե ինչով է բացատրվում եւ ինչով է պայմանավորված վերջին շրջանում Շիրակի մարզում կրիմինալ ակտիվացումը, նախ ասաց. «Չեմ կարող ռեզյումե տամ, որովհետեւ բավականին երկար ժամանակ ես այդտեղ չեմ եւ իրավիճակի մասին այնքան լավ պատկերացում էլ չունեմ»:
Բայց եւ այնպես նա, որպես նախկին ոստիկանապետ, հարկ համարեց կոչով դիմել ինչպես Շիրակի մարզի բնակիչներին, այնպես էլ իր գործընկեր ոստիկաններին.
«Իմ կոչը շիրակցիներին ասեմ, որ միշտ էլ մի բան է եղել՝ հանգիստ լինեն, համերաշխ լինեն, ներող լինեն եւ հասկացող»:
Կոչ արեց նաեւ գործընկերներին՝ լավ աշխատել, ավելի շուտ՝ աշխատել ջանասիրաբար.
«Ջանասեր աշխատանք եւ հանցագործությունների բացահայտում»,- ասաց Բաբակեխյանը:
Հանցագործությունների վերաբերյալ 2015 թ.-ի վիճակագրության մասին խոսելը դեռեւս վաղ է, քանի դեռ չի ամփոփվել նույնիսկ առաջին եռամսյակը, բայց 2014 եւ 2013 թթ. պաշտոնական վիճակագրական տվյալների համադրումը ցույց է տալիս, որ Շիրակի մարզում ծանր հանցագործությունների թվի աճ է արձանագրվել: Այս մասին երեկ ԳԱԼԱ-ի հետ զրույցում հայտարարեց Շիրակի մարզի դատախազ Ր. Ասլանյանը:
Ծանր եւ առանձնապես ծանր հանցագործությունների թվի աճը համընկնում է Շիրակի մարզում ուժային երկու կառույցների՝ Շիրակի մարզային ոստիկանության եւ Շիրակի մարզի դատախազության ղեկավարների փոփոխության հետ:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ





