1in.am-ը գրում է.
Գիտնականներին հաջողվել է մկների մոտ կեղծ հաճելի հիշողություններ ստեղծել այն վայրի մասին, որտեղ նրանք եղել են արթուն ժամանակ: Սա հիշողության վերահսկման առաջին հաջող փորձն է: Այնուհետև արթնանալով՝ մկները միանգամից վազել են այդ վայրը՝ սպասելով հաճելի փորձի կրկնմանը: Այս փորձի մասին պատմվում է Nature Neuroscience ամսագրում:
Ֆրանսիացի նյարդաֆիզիոլոգները մկների ուղեղների մեջ երկու էլեկտրոդներ են տեղադրել, մեկը՝ հիշողության կենտրոնում, այդ թվում նաև՝ տարածային, մյուսը՝ ամրացման, որի շնորհիվ փորձը դրական երանգ է ստանում:
Փորձը ցույց է տվել, որ հիշողությունների փաստացի բովանդակությունը և դրանց էմոցիոնալ երանգը ուղեղի տարբեր մասերում են պահպանվում և կարող են իրարից անկախ փոփոխվել:
Ֆրանսիացի գիտնականները ենթադրում են, որ իրենց բացահայտումը կօգնի ուղղել մարդկանց վնասող հիշողությունները:
Սակայն որոշ գիտնականներ զգուշացնում են նման մեթոդի վտանգավորության մասին. բռնարարքներ գործածները ուրախ կլինեին, եթե նրանց զոհերը կատարվածի մասին հաճելի հիշողություններ ունենային: Դրանից բացի, ուղեղի վրա ազդեցությունները տեղի են ունենում այն ժամանակ, երբ մարդը քնած է, այսինքն՝ անգիտակից վիճակում է: