Slaq.am-ը գրում է․
1. Հիմնականում գարեջուրը ջրից է բաղկացած, գրում է novate.ru-ն: Սակայն այն 62 տեսակի սպիտակուցներ է պարունակում, որոնցից 40-ը ձևավորվում են խմորիչներից:
2. Հնագույն ժամանակներում գարեջրագործությամբ հիմնականում կանայք են զբաղվել: Եգիպտոսում գարեջրի աստվածուհին Թեներտն է, իսկ զուզուսների մոտ՝ Մբավա Մվանա Վարեսան:
3. Այսօր գարեջուրը տղամարդկանց նախընտրած խմիչքն է: Այն ավելի տարածված է երիտասարդների շրջանում, ընդ որում 18-34 տարեկանների շրջանում այն ամենասիրելի սպիրտային խմիչքն է համարվում:
4. Գարեջուրը ոչ միայն խմում են, այլև կիրառում են տարբեր սոուսներ, խորոված և գրիլ պատրաստելու մեջ:
5. Գարեջուրը լույսի տակ փչանում է: Հենց այդ պատճառով էլ գարեջուրը պահում են մուգ շագանակագույն կամ կանաչ տարաներում:
6. Գարեջուրը կրեմիում է պարունակում, որը շատ կարևոր նշանակություն ունի ոսկորների ամրության համար:
7. Գարեջուրը սակայն իր վատ ազդեցություններն ունի, որոնցից մեկն էլ հարբածությունն է: Իսկ այն չարաշահելու դեպքում կարելի է երիկամների հիվանդություն և նույնիսկ քաղցկեղ ձեռք բերել:
8. Գարեջրի ուշադիր սիրահարները նկատել են, որ երբ այն բաժակի մեջ են լցնում, ապա պղպջակները, հակադվելով ֆիզիկայի օրենքներին, ոչ թե վեր, այլ ներքև են լողում:
9. Գայլուկը, որը գարեջրին դառնություն է հաղորդում, քաղցկեղի դեմ ուժեղ պրոֆիլակտիկ միջոց է հանդիսանում: Այն հակաօքսիտանդների ավելի հզոր աղբյուր է, քան կարմիր գինին, կանաչ թեյն ու սոյան: