Artsakhpress.am-ը գրում է․
Էրդողանը հիշեցրել է նաև 15-րդ դարում Իսպանիայում մուսուլմանական ժառանգության ոչնչացման մասին, սակայն այս հողերում տեղի ունեցած մշակութային եղեռնի մասին չի խոսել, գրում է «Ակօս»-ը:
Խոսելով մշակութային ջարդի մասին՝ Էրդողանը միայն Իսպանիայի մուսուլմանական գործերն է հիշել, և հայերի մշակութային ժառանգության հանդեպ տեղի ունեցածը նրա ելույթում տեղ չի գտել:
Հայկական մշակութային ժառանգության ամենամեծ ավերներից մեկը 12-րդ դարում է տեղի ունեցել: Ստեփանոս Օրբելյանի վկայությամբ՝ սելջուկները 1170 թվականին Տաթևի վանքից և շրջակայքից մոտ 10 հազար գիրք են վառել: Պատմագիր Կիրակոս Գանձակեցու տվյալներով՝ 1242 թվականին Կարինում (ներկայիս Էրզրում) գրադարան է ավերվել: 1298 թվականին ավերվել են Կիլիկիայի մայրաքաղաք Սիսում (ներկայիս Ադանա) պետական գանձերը:
Հայկական ձեռագրերի դեմ ամենամեծ ալիքը, սակայն, Հայոց ցեղասպանության տարիներին է եղել: Արևմտյան Հայաստանի մշակութային կենտրոններում բազմաթիվ ձեռագրեր են ոչնչացվել: Այդ ընթացքում Վանի Կտուց վանքում եղած 500 ձեռագրերից միայն 200-ն են փրկվել:
Ցեղասպանությունից փրկվածների փրկած գրքերը երկար տարիներ աշխարհի չորս կողմերում են եղել, և դրանց մեծ մասն այժմ պահվում են հայկական գրերի գյուտի հեղինակ Մեսրոպ Մաշտոցի անունը կրող մատենադարանում:
1915-ից հետո Մոսկվա տեղափոխված 4.000-ից ավելի ձեռագրերի հետ մեկտեղ այս թանգարանում այսօր ավելի քան 17 հազար նմուշ կա:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



