Armlur.am-ը գրում է․
Երեկ երեկոյան «Մասիս տոբակո» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերությունում խոշոր հրդեհ էր բռնկվել: Դեպքի վայր մեկնած 4 մարտական հաշվարկը մեծ դժվարությամբ է կարողացել հրդեհը մեկուսացնել: «Գրանդ Հոլդինգ» ընկերության մամուլի քարտուղար Վահրամ Բրուտյանն Armlur.am-ի հետ զրույցում ասաց, որ հրդեհը տեղի էր ունեցել թղթի արտադրամասին կից պահեստներից մեկում: Նշենք` «Մասիս տոբակո»-ն մտնում է «Գրանդ Հոլդինգ» ընկերության կազմի մեջ: «Հրդեհը բռնկվել է ընդամենը մեկ հաստոցում, այն էլ` հաստոցի մեջ լցոնված թղթի թափոնում: Այնուհետև հրշեջ փրկարարները կարողացել են դուրս բերել հաստոցն արտադրամասից: Արտադրամասը չի վնասվել: Միայն եղել է թղթի թափոնը և աղբը»,- ասաց նա և հավելեց, որ դրանից ընկերությունը վնաս չի կրել: 


Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



