Mediamonitor.am-ը գրում է․

Ահա Մոբայլ Ուորլդ Կոնգրես շոույի այս տարվա հայտարարած լավագույն սմարթֆոնները

Samsung Galaxy S6-ի կանաչ եզրերով սմարթֆոնը շոույում ներկայացված լավագույն արտաքին տեսք ունեցող սմարթֆոններից մեկն է

Եթե դուք ցանկանում եք գնել նոր հեռախոս, ապա սա ամենալավ պահն է այն գտնելու:

Մոբայլ Ուորլդ Կոնգրես առևտրային շոուն լիքն էր բազմությամբ, և մեծ արտադրողները, ինչպիսիք են HTC-ն և Samsung-ը, ցուցադրում էին իրենց նորագույն բջջային հեռախոսները:

Apple-ի նոր iPhone-ը չկար շոուին: Մենք հենց շոուի կենտրոնում էինք՝ Բարսելոնայում և ուզում ենք ներկայացնել լավագույնները:

Մի պահ մոռացեք Մոբայլ Ուորլդ Կոնգրես շոուի 5  լավագույններին. ահա ներկայացնում ենք մեր կազմած լավագույնների ցուցակը՝ համաձայն այս տարվա շոուի արդյունքների:

Samsung Galaxy S6

Samsung Galaxy S6-ը  կորեական ընկերության 2015 թ.-ի առաջատար սմարթֆոնն է:

Շքեղ մետաղական նոր շրջանակով և առավելագույնս բարելավված էկրանով Samsung Galaxy S6-ը  այս տարվա շոուի ամենահայտնի անունն է:

Այն ունի լավ ֆոտոխցիկ, անլար լիցքավորման և վճարումներ կատարելու  հնարավորություն՝ օգտագործելով ապահով մատնահետքերի սկաներ:

Samsung Galaxy S6 Edge

Samsung Galaxy S6 Edge-ը նրանց համար է, ովքեր սիրում են գեղեցիկ դիզայն և կոր էկրան:

The Galaxy S6 Edge-ը Galaxy S6-ի ավագ եղբայրն է: Այն ունի Galaxy S6-ի բոլոր հատկանիշները և դեռ ավելին:

Եզակի ընտրության գրավականն է կոր շքեղ էկրանը, որը հնարավոր է դառնում ապակե նոր համաձուլվածքների տեխնոլոգիայի շնորհիվ:Երկու հեռախոսներն էլ հասանելի կդառնան ապրիլից:

HTC One M9

HTC One M9-ը 2015-ի ամբողջովին մետաղական պրեմիում սմարթֆոնն է

HTC ընկերության  նոր առաջատար հեռախոսը նույնքան շքեղ է, որքան  Samsung Galaxy S6-ը, իսկ երկու տոնով ալյումինե պատյանն ու բարելավված HTC ծրագիրը Google Android հարթակում այս հեռախոսը պահում են առաջատար դիրքերում:

HTC վերցրել է ետևի մասի «Ultrapixel» տեսախցիկը  իր նախորդ առաջատարից՝  HTC One M8-ից , և տեղադրել է այն One M9-ի դիամցի մասում: Եթե սիրում եք սելֆիներ անել, ապա այս հեռախոսը ձեզ համար է:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել