Life.panorama.am-ը գրում է․

Ավետիսյանների ընտանիքի 7 անդամների սպանության գործով տուժողների իրավահաջորդներն ու նրանց ներկայացուցիչներն այսօր ներկա են գտնվել քրեական գործով նշանակված դատաձգաբանական, դատահետքաբանական եւ դատաքիմիական համալիր փորձաքննությանը։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից:
Ավելի վաղ նախաքննական մարմինը բավարարել էր տուժողների իրավահաջորդների ներկայացուցչի ներկայացրած միջնորդությունը՝ նշանակված համալիր փորձաքննությանը ներկա գտնվելու վերաբերյալ։
Վերջիններս հարցեր են ուղղել փորձագետներին, ստացել պարզաբանումներ, նրանց տեղեկություններ են տրամադրվել կատարվող փորձաքննության մեթոդների, կատարված աշխատանքի ծավալի, օգտագործված տեխնիկական միջոցների եւ ձեռք բերված արդյունքների վերաբերյալ։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/03/10/avetisyanner/314904
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել



