Armenpress.am-ը գրում է․

ՀՀ Կենտրոնական բանկի հրապարակած փոխարժեքների համաձայն` մարտի 10-ին ԱՄՆ դոլարի փոխարժեքն աճել է 0.87 դրամով` կազմելով 480.38  դրամ: Եվրոյի փոխարժեքը նվազել է 5.78  դրամով և կազմել  516.41 դրամ:

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ Կենտրոնական բանկի մամուլի և հասարակայնության հետ կապերի բաժնից` ՌԴ ռուբլու փոխարժեքն աճել է 0.03  դրամով` կազմելով  7.92  դրամ։ Բրիտանական ֆունտի փոխարժեքը նվազել է 1.71  դրամով և կազմել 722.88  դրամ:

Թանկարժեք մետաղների համար սահմանված գներով՝ ոսկու մեկ գրամի գինը մարտի 10-ին կազմել է 18 հազար 46.98  դրամ, արծաթի գինը՝ 245.88  դրամ, պլատինի գինը՝ 17 հազար 792.15 դրամ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել