Դու դու հենց հիմա կարդում ես այս գրառումը քո սմարթֆոնո՞վ։ Իսկ հետո նամակագրության մեջ ես մտնելու ընկերոջդ հե՞տ։ Այդ դեպքում քեզ պետք է մի պահ մտորել քո դիրքի մասին, որովհետև եթե այդ ամենն անելուց դու սխալ դիրքով ես նստած կամ էլ կանգնած ես, ապա կարող ես դա չգիտակցելով՝ ավելացնել ողնաշարիդ վրա գործադրված ճնշումը 27 կիլոգրամով։

Այսօր մարդիկ օգտվում են բջջային հեռախոսներից օրական միջինը 4 ժամ շարունակ, իսկ որոշ դեպքերում այդ ցուցանիշը կարող է հասնել մինչև 10 ժամի, ու այդ ընթացքում մարմնի սխալ դիրքը կարող է բերել ողնաշարի լուրջ վնասվածքների։

Հասուն մարդու գլուխը կշռում է 10-12 կիլոգրամ, իսկ դա նշանակում է, որ քո ողնաշարն ամեն վայրկյան պահում է նման քաշ, բայց դա այն պարագայում, երբ գլուխդ կախած չես, որովհետև երբ գլուխդ կախ է, ողնաշարի վրա գործարկվող ճնշումը մեծանում է։

Վերջերս անցկացված հետազոտությունները ցույց են տվել, որ եթե դու կախում ես գլուխդ 15 աստիճանով, ապա ողնաշարի վրա ճնշումն ավելանում է 12 կիլոգրամով, 30 աստիճանով կախելու դեպքում՝ 20 կիլոգրամով, 45 աստիճանի դեպքում՝ 22 կիլոգրամով, իսկ 60 աստիճանի դեպքում՝ 27 կիլոգրամով։ Սովորաբար հենց այդ անկյունների տակ են մարդիկ կախում իրենց գլուխները բջջայինով հաղորդագրություններ գրելուց։

Նման դիրքը շատ մեծ վնաս է պատճառում մեր օրգանիզմին և ցավեր է առաջացնում պարանոցի շրջանում, մեծացնում է ջլերի, հոդերի ու մկանների ծանրաբեռնվածությունը։ Այսքանից խուսափելու համար պարզապես պետք է ամեն անգամ ուշադրություն դարձնել կեցվածքի վրա. ուղղիր մեջքդ և անընդհատ բարձր պահիր քո գլուխը և կխուսափես այս անախորժություններից։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել