Ladynews.am-ը գրում է․
Ժամանակակից կանայք չեն շտապում ամուսնական կապ հաստատել, քանի որ առաջնահերթ են համարում աշխատանքն ու ինքնադրսևորումը:
Իսկ ահա բրիտանացի գիտնականները հայտարարում են, որ ամենաամուրը հենց վաղ ամուսնություններն են, հիմնվորելով դա նրանով, որ ավելի վաղ տարիքում ծագած զգացնունքներն ավելի անկեղծ են:
Վիճակագրությունը, իր հերթին, անհողդող է մնում: Վաղ ամուսնությունների 80%-ն ավարտվում է բաժանմամբ: Վաղ ամուսնության հիմնական պատճառների թվում նշվում են. առջին սերը, որը տիրում է ամբողջությամբ, չսպասված հղիությունը և «անխելքությունը», որին հղում է անում մեծամասնությունը:
Աղջիկների համար հարաբերությունների օրինականացման ամենանպատակահարմարը դիտվում է 22-28 տարեկանը: Մասնագետները հարցում են անցկացրել նրանց շրջանում, ովքեր անձամբ գիտեն, թե ինչ ասել է վաղ ամուսնություն և համակարգել դրա դրական ու բացասական կողմերը:
Դրական կողմերը
-Գործատուներն ավելի հակված են գործ ունենալ ամուսնացած անձանց հետ: Ինչպես պարզվել է, գործատուներն ավելի հեշտ են աշխատանքի ընդունում ոչ թե փորձ ունենալու, այլ անձնագրում ամուսնությունը վկայող կնիքի պարագայում: Նրանց կարծիքով` այդպիսի մարդիկ ավելի նպատակամղված են աշխատանքում, որպեսզի հոգան երիտասարդ ընտանիքի կարիքները, և իրենց էներգիան ամենատարբեր երեկոների ու այլ գործերի վրա չեն ծախսում:
-Վաղ տարիքում մենք ապրում ենք խորը, իրական և անկեղծ զգացմունքներ: Հենց այս տարիքում ենք մենք ունենում ամենահիշարժան զգացնունքները: Սա բոլորովին էլ չի նշանակում, որ ժամանակի հետ մենք անկարող ենք լինում սիրել: Սակայն զգացմունքները սրված են լինում հենց վաղ հասակում:
-Երիտասարդ մայրերն ավելի լավ են տանում հղիությունը: Եթե դուք որոշել եք ամուսնանալ նրա համար, որ հղիացել եք, ապա դրանում որոշակի առավելություն կա: Երիտասարդ օրգանիզմն առավել դյուրին է տանում տոքսիկոզի և հղիության շրջանը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



