Tert.am-ը գրում է.

Ստամբուլում կրկին նորաձև է տղամարդկանց կոնքապարը, որը կոչվում է «զեննե», գրում է Газета-ն՝ հղում անելով The Wall Street Journal-ին։

Պարբերականը հիշեցնում է, որ ժամանակին նման պարողները համարվում էին օսմանյան սուլթանների պալատական աստղերը, սակայն վերջին տասնամյակների ընթացքում այս ժանրի արտիստները չեն երևում։

«Զեննե» պարի հեղինակության նոր թափը սկսվել է օսմանյան ժամանակաշրջանի մշակույթի վերածննդի շնորհիվ, որը նկատելի է հեռուստատեսությունում, նորաձևությունում և քաղաքականությունում։

Այժմ տղամարդկանց այս պարը կարելի է տեսնել ակումբներում և անհատական միջոցառումների ժամանակ, այդ թվում՝ ծննդյան տոնակատարությունների և հարսանիքների ընթացքում։

Տղամարդ արտիստների հագուստները գրեթե ամբողջությամբ նման են այն հագուստներին, որոնք կրում են կանայք կոնքապարի ժամանակ։

Պարբերականը նկատում է, որ տղամարդկանց այս պարի վերածնունդը համընկել է այն փուլի հետ, երբ թուրքական իշխանությունները երկիրը տանում են ավելի շատ կրոնական ուղղությամբ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել