Վայրի բնութան լուսանկարիչ Շոն Քրեյնն Ինդոնեզիայի Բորնեո կղզու Տանջունգ Պուտինգ ազգային զբոսայգում լուսանկարել է զվարճալի օրանգուտանին։

Լեհաստանում վայրի թռչունները պայքարում են որսի համար։

Ինդոնեզիայի Սամբաս բնակավայրում քաջ մեղուն, վտանգելով իր կյանքը, նստել է անտառային վիշապ-մողեսի գլխին։

Պանդան ատամներով կախվում է Չինաստանի Սիչուան նահանգի Չենգդու՝ պանդաների հետազոտական բազայում։

45-ամյա արվեստագետ Ջոնթի Հարվիցը ստեղծել է աշխարհի ամենափոքր քանդակը, որը լուսանկարելու ժամանակ կոտրվել է։ Արվեստագետը մանրակրկիտ աշխատանքներ է ստեղծում, որոնք կարող են տեղավորվել մարդու մազին, մրջյունի գլխին ու նույնիսկ ասեղի անցքում։

«Apple»-ի գործադիր տնօրեն Թիմ Կուկը Կալիֆորնիայի Սան Ֆրանցիսկո քաղաքում ներկայացրել է «Apple» ժամացույցը։

Արեգակնային էներգիայով աշխատող «Solar Impulse 2»-ը վայրէջք է կատարում Օմանի Մուսկատ քաղաքում։ Աբու Դաբիի օդանավակայանից շուրջերկրյա իր պատմական թռիչքի մեկնարկի առաջին օրվա ավարտը։

Գերմանիայի Ուոլֆսբուրգ բնակավայրի ավտոարտադրամասի մեքենաների պահեստում դասավորված «Volkswagen» մեքենաները։

Բևեռային արջերը խաղում են Ալասկայի Կակտովիկ բնակավայրում՝ արկտիկական շրջանից 800 կմ դեպի հյուսիս։

Չինաստանի Հանգժու բնակավայրի կենդանաբանական այգու իր տարածքում սև արջը խաղում է գերանի հետ։

Հյուսիսային Կորեայի առաջնորդ Կիմ Չեն Ընը հետևում է, թե ինչպես են անցնում օդաչուական դասընթացները՝ Կորեական ժողովրդական օդուժի ու հակաօդային ուժերի 1016 ստորաբաժանում այցելության ժամանակ։

Այցելության ժամանակ Կիմ Չեն Ընը այցելել է նաև ճաշարան, որտեղ խոհարարները նրա համար ուտելու բան պատրաստեցին։

Լոնդոնում Աղջիկների կանաչ դպրոցում Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Կամերոնն ու կրթության քարտուղար Նիքի Մորգանը հանդիպել են աշակերտների հետ:

Հնդկաստանի Բանգալոր բնակավայրում Տիբեթի ազգային ըմբոստության օրվան ընդառաջ տիբեթական երիտասարդական կոնգրեսի անդամը «Փրկեք Տիբեթը» գրառմամբ լամպ է պահում ձեռքում՝ մասնակցելով Տիբեթում չինական իշխանության դեմ անցկացվող հավաքին։

Սան Պաուլոյի Քնի ինստիտուտում ձյուդոյի բրազիլացի ատլետ Գաբրիել դե Սուզայի մարմնին էլեկտրոդներ են տեղադրվել։ Բրազիլիայի ձյուդոյի կոնֆեդերացիայի համաձայն, Օլիմպիական խաղերին ընդառաջ, Սուզան ու Բրազիլիայի ձյուդոյի ազգային հավաքականի այլ ատլետներ պոլիսոմնոգրաֆիայի հետազոտություն են անցնում ավելի լավ քնի ու աշխատունակության բարելավման համար։

Չինաստանի Հուխիան բնակավայրում մարդիկ հետևում են խոյերի մարտին։

Վաշինգթոնի Սիեթլ քաղաքում աշխատակիցները պատրաստվում են կտրել թունելներ փորող աշխարհի ամենախոշոր սարքի՝ Բերտայի գլուխը՝ այն բարձրացնելու համար։




