Angel Pitts was tragically knocked down and killed when her father accidentally drove into her last summer

16-ամսական Էնջել Փիթսը ման էր գալիս Յորքշիրի իրենց տան դիմաց։ Մինչև վերջերս աղջիկը չոչ էր անում և նոր-նոր էր սովորել քայլել։ Նրա հայր Սքոթ Փիթսն այդ ժամանակ մեքենայի ղեկին էր։ Հակառակի պես հենց այն պահին, երբ փոքրիկը մեքենայում նստած հորն ընդառաջ գնաց, շունը ևս մեքենայի ուղղությամբ վազեց։ Սքոթը կանչեց իր կնոջը, որպեսզի նա փոքրիկ Էնջելին իր գիրկն առնի ու քշի շանը, սակայն նախքան կինը կգար, Սքոթը կորցրեց մեքենայի կառավարումը։ Սարսափելի վրաերթ տեղի ունեցավ, ինչի արդյունքում երեխան մահացավ։ Սքոթի կինը չէր նկատել, թե ինչպես էր Էնջելը բակ դուրս եկել։ Նա լսեց ամուսնու ձայնը, դուրս եկավ ու գրկեց շանը։ Այդ պահին նա դեռ չէր տեսել երեխային։ Մի վայրկյան անց նա լսեց ամուսնու՝ օգնության կանչերը։ Երբ նայեց ամուսնու կողմ, նա արդեն երեխայի դիակը ձեռքին արտասվում էր։ Դատարանի վճռում նշվում էր, որ երեխայի սպանությունն առանց դիտավորության է տեղի ունեցել։ Նրա հայրն ազատվեց պատասխանատվությունից։ Փոքրիկ Էնջելի հուղարկավորությունը կազմակերպվեց դիսնեյյան ոճով։ Տխրադեմ թափորը հագնված էր մուլտերոսների պես, իսկ աղջկա աճյունը տեղափոխում էին կառքով, որի վրա ծաղկեպսակներով նրա անունն էր գրված։ Աղջկա ծնողներն իրենց կորցրել էին, սակայն փորձում են շարունակել ապրել հանուն իրենց մյուս երեխայի։

Mr Pitts thought his daughter was inside the family home in Leeds, West Yorkshire at the time of the accident

Mourners at Angels funeral wore animal onesies and pink clothes in memory of the 16-month-old

Angels mother said the death has had a huge impact on the family, saying: We will never forget her

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել