Interpress.am-ը գրում է․

Շեքսպիրի ներկայացումները պարունակում են հակասեմականություն, ռասիզմ և սեքսիզմ, սեռական չարաշահում և բռնություն, բայց դրանք ավելի խորն են ներկայացնում Շեքսպիրի դարաշրջանի բովանդակությունը:

Բայց արդյո՞ք դրանք պետք է գրաքննության ենթարկվեն, երբ մեր օրերում վիրավորական են տվյալ համայնքի համար:

Դերասան Մարկ Ռայլանսը, որը նախկինում Globe թատրոնի գեղարվեստական ղեկավարն էր, վերջերս ասել է, որ երբեմն կտրել է Շեքսպիրի ներկայացումներից «որոշ դժբախտ հակասեմական կտորներ»:

Վենետիկի վաճառականը ամենաբացահայտ օրինակն է: Այստեղ ամենավառ կերպով է արտահայտվում Շեքսպիրի դարաշրջանի հակասեմականությունը: Ռայլանսի խոսքով, հնարավոր է սա որոշակի ահազանգ է բեմադրիչների համար այսօրվա վախի մթնոլորտում, ինչն ավելացել է հունվարին Փարիզում հրեական խանութի և Charlie Hebdo  ամսագրի վրա հարձակումներից հետո:

Ժամանակակից այլ գրողների և բեմադրիչների համար Շեքսպիրի հակասեմականությունը ներկայացնում է սոցիալական անարդարությունն ընդգծելու հնարավորություն: Բեմադրիչ Ռուփերթ Գուլդի վերջերս ներկայացրած «Վենետիկի վաճառականը» Լոնդոնի Ալմեյդայի թատրոնում պայծառ, հավակնոտ ներկայացնում էր, որը բեմադրվել է նաև Լաս Վեգասում:

Ուշադրության կենտրոնում է հայտնվում քրիստոնեական կեղծավորությունը թվային դարաշրջանում: Շեքսպիրի բառերում հակասեմականությունն ընդգծվել է մի ցնցող տեսարանում, որտեղ հուդակայանություն դավանող Շիլոքին ստիպում են քրիստոնեություն ընդունել: Ըստ ներկայացման, Բասսանիոյի տղամարդիկ թքում են նրա վրա և բջջային հեռախոսներով տեսանկարահում, թե ինչպես են նրան ստորացնում:

Նա պայքարում է ոտքերով և վազում է դեպի հանդիսատեսը` հարուցելով լուռ դիտորդների քննադատությունը վիրավորական վանկարկումների համար: Բեմում Բասսանիոյի տղամարդիկ ծիծաղում են, նրանց համար հակասեմականությունն ավելին է, քան այսրոպեական զվարճանքը: Ենթատեքստն, իհարկե, այն է, որ կարճ ժամանակ անց նրանց տեսանյութերը կհայտնվեն համացանցում:

Սա խորապես անհանգստացնող էր և հիշեցում էր, թե ինչպես է ողջ մնացել հակասեմականությունը Եվրոպայում և Ամերիկայում: Ներկայացումը դիտած մարդիկ այն անվանել են «անկեղծ» և «սադրիչ»: Երկու մեկնաբանություն, սակայն,  աջակցություն է հայտնել ներկայացման հեղինակներին` նշելով, որ նրանք չեն ամաչել ներկայացնել խնդիրը դժվար ժամանակներում:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել