xw_10666981in.am-ը գրում է․

Երեկ Լոնդոնի կենտրոնում բրիտանացի հնագետները սկսել են արտաշիրիմել 1665թ. ժանտախտի մեծ համաճարակի զոհերի 3 հազար աճյուններ: Դրանք հայտնաբերվել են մետրոյի նոր գծի շինարարության ժամանակ, որը կոչված է միմյանց կապել Լոնդոնի արևելյան ու արևմտյան մասերը:

Հազարավոր աճյուններ հայտնաբերվել էին Լիվերպուլի փողոցի շրջանում, որտեղ ծրագրվում էր կառուցել մետրոյի ելքը: Շինարարական աշխատանքները շարունակելուց առաջ այժմ հնագետները պետք է հանեն բոլոր աճյունները, իսկ ուսումնասիրությունից հետո դրանք հանձնվեն հողին:

Գիտնականները հուսով են, որ մարդկանց ոսկորների վերլուծությունը թույլ կտա լավ հասկանալ, թե ինչպես է զարգացել բակտերիայի շտամը, որով վարակվել էր Լոնդոնի բնակչության մեկ հինգերորդ մասը՝ մոտ 100 հազար մարդ: Հնագետներից մեկի խոսքով՝ այդ պեղումները բացառիկ հմարավորություն են՝ հասկանալու, թե 16-17-րդ դարերում ինչպես են ապրել և ինչից են մահացել լոնդոնցիները։

Հանգուցյալների, որոնց աճյունները կարտաշիրիմեն, ցուցակում են նաև 1575թ. Լոնդոնի քաղաքապետ Ամբրոզ Նիկոլասն ու Բեքինգհեմ դուքսի խորհրդական Ջոն Լամբը:

Այդ աշխատանքները կտևեն 1 ամիս, որոնց կներգրավվեն 60 հնագետներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել