Լուսանկարիչ Սենդի Ֆորդը մասնագիտացած է մանկական լուսանկարչության ասպարեզում։ Նրա լուսանկարչական ստուդիան գտնվում է Լոնդոնում։ Սենդին այնտեղ լուսանկարում է նաև հղի կանանց ու ընտանիքների։ Այս երիտասարդ լուսանկարիչը «Bumps, Babes and Beyond Photography» լուսանկարչական ընկերության սեփականատերն է։ Նրա մոտ անգամ ընդամենը մի քանի օրական երեխաների են բերում ֆոտոսեսիայի։ Նա սիրում է առավելագույնս օգտվել բնական լույսից ու հնարավորինս քիչ խմբագրել լուսանկարները։ Սենդի Ֆորդի լուսանկարները հրապարակվել են այնպիսի հեղինակավոր կայքերում ու ամսագրերում, ինչպիսիք են «Vogue»-ը և «Netmums.com»-ը։ Մայրության ու գեղեցկության տոնի կապակցությամբ նա վերջերս հրապարակել է ժպտացող երեխաների այս ֆոտոշաքը։ Այս ֆոտոշարքի առանձնահատկությունն այն է, որ դրանում պատկերված բոլոր նորածինները ժպտում են իրենց քնի մեջ։

![]() |
![]() |







![]() |
![]() |







