Life.panorama.am-ը գրում է․
ԼՂՀ ոստիկանության պետ, գեներալ-մայոր Կամո Աղաջանյանի սույն թվականի մարտի 9-ին ստորագրված հրամանով` 2015 թվականի հունվարի 31-ին «100-ամյակը առանց ռեժիմի» շարժման կողմից Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունում իրազեկման ավտոերթի անցկացման ժամանակ հասարակական կարգի պահպանությանը ներգրավված ոստիկանության ծառայողների կողմից կատարված կարգապահական կոպիտ խախտումների համար ոստիկանության մի շարք ծառայողներ ենթարկվել են կարգապահական տույժերի։ Այս մասին հայտնում են ԼՂՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:
Կարգապահական կոպիտ խախտում կատարելու համար Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության պետի տեղակալ, ոստիկանության գնդապետ Գագիկ Գուրգենի Ղահրամանյանին հայտարարվել է նկատողություն:
Խիստ նկատողություն է հայտարարվել Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ոստիկանության քրեական հետախուզության վարչության պետ, ոստիկանության փոխգնդապետ Նորայր Բորիսի Միրզոյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի հրամանատար, ոստիկանության մայոր Արթուր Բենյամինի Հայրապետյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 1 դասակի հրամանատար, ոստիկանության մայոր Սամվել Իսպանդարի Գրիգորյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության անչափահասների գործերով բաժնի պետ, ոստիկանության ավագ լեյտենանտ Բորիս Աշոտի Ջալավյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր, ոստիկանության ավագ լեյտենանտ Էրիկ Հենրիկի Պետրոսյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության քրեական հետախուզության բաժնի օպերլիազոր, ոստիկանության լեյտենանտ Ալեքսանդր Սերգեյի Հովհաննիսյանին, ոստիկանության Ստեփանակերտի քաղաքային վարչության պարեկապահակետային ծառայության վաշտի թիվ 3 դասակի հրամանատար, ոստիկանության լեյտենանտ Ֆելիքս Յաշայի Չոփչյանին։
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



