Interpress.am-ը գրում է․

Շերիլ Սիմմոնսը 63 տարեկան է և անհամբեր սպասում է նորից աշխատանքի վերադառնալուն: Վերջին 5 տարիների ընթացքում, երբ իր դուստը քոլեջ է գնացել, նա տանն էր Պրովիդենսում, Ռոդ-Այլենդում՝ Թվիթերում հետևելով վերջին տեխնոլոգիական նորություններին, հեռվից նայելով, թե ինչպես է Consumer Electronics Show-ն անցնում իր կողքով, երազելով, որ նա կարող էր դրա մասը կազմել: Նա ասաց, որ մտադիր չէ հետևել իր ծնողների քայլերին՝ թոշակի գնալով:

«Ես այն մարդը չեմ, ով ծաղկում է շատ ազատ ժամանակ ունենալով»,-նշեց Սիմմոնսը, ով նախկինում ներդրումների հարցերով մենեջեր էր և ոչ առևտրային կազմակերպիչ: «Ես սիրում եմ այն զգացողությունը, որ աշխարհում իմ աճի համար շատ տեղ կա: [Երբ նրա ծնողները թոշակի են գնացել] իմ մայրը ակումբներին միացավ, իսկ հայրս գոլֆ սկսեց խաղալ: Սակայն դա բավարար չէ ինձ համար»:

Սիմմոնսը ընկերության մեծ պայմանագիր ունի: Վերջին Gallup հարցման համաձայն, 1991 թվականին թոշակի անցնելու միջին տարիքը 57-ն է եղել: 2014 թվականին՝ 62-ը: Երկրորդ աշխարհամարտից հետո երեխաների ծնելիության բումի ժամանակ ծնված երեխաները ավելի երկար են աշխատում, քան նախորդ սերունդները՝ կա՛մ նախասիրության, կա՛մ էլ թոշակի գնալու ֆինանսական դժվարությունների պատճառով:

Ամեն դեպքում, հավանաբար դա լավ բան է: Շուտ թոշակի անցնելը, պարզվում է, վատ ազդեցություն է թողնում ձեր ֆիզիկական և էմոցիոնալ առողջության վրա: Առողջության Համաշխարհային Կազմaկերպության գնահատականով, աշխարհում ամեն 40 վայրկյանը մեկ ինքնասպանություն է կատարվում: Բոլոր տարածաշրջաններում ամենաբարձր տեմպերը, թե՛ տղամարդկանց, և թե՛ կանանց շրջանում 70 և բարձր տարիք ունեցողների մոտ է:

2013 թվականին Ֆրանսիայի դաշնային առողջապահական գործակալությունը՝ INSERM-ը, 429 հազար մարդու մոտ դեմենցիայի տարածվածությունն է ուսումանսիրել: Հաշվի առնելով, որ որոշ մարդիկ թոշակի են գնացել դեմենցիայի պատճառով՝ նրանք գտել են, որ 60 տարեկանի սահմանը հատելուց հետո 15 տոկոսով ավելանում է հիվանդանալու հավանականությունը՝ համեմատած նրանց հետ, ովքեր սպասում են էքստրա 5 տարիներին, մինչև որ թոշակի կանցնեն: Նրանք եկել են այն եզրահանգմանը, որ աշխատանքը մեր ուղեղը երիտասարդ և առողջ է պահում: Հանդիպումները կարող են սթրեսային լինել, սակայն  կրկնությունների չարաշահումը իսկապես անառողջ է:

Վերցրե՛ք Ջուդի Ումանին: Նա 76 տարեկան է և աշխատել է 30 տարի շարունակ Նյու Յորքում՝ Bronx Jewish Community Council-ում: Ումանը սկսել է աշխատել որպես սոցիալական աշխատող 40 տարեկանում, «իրապես այս խոսքի հնաոճ իմաստով»՝ հիմնականում օգնելով մարդկանց թղթերը լրացնել, ասել է նա: Այժմ նա ղեկավարում է անձնակազմն ու մասնակցում է գործակալության մի շարք ծրագրերին՝ չունենալով որևէ հետաքրքրություն վաճառել այն ինչ-որ ավելի դանդաղ բանի համար: «Ի՞նչն է ինձ այստեղ պահում: Ես իսկապես կարծում եմ, որ աշխատանքն է ինձ երիտասարդ և կենսունակ պահում, և ես ինձ կապված եմ զգում շատ մարդկանց հետ, որոնց հետ ես աշխատել եմ տարիներ շարունակ»,-նշել է նա:

Ճակատագիր և գիրություն

Առողջության օգտակարությունն ու երկարակեցությունը, որոնք ձեզ համար հասանելի կլինեն աշխատելով յոթանասունական տարիներ, ավելի հասանելի են դառնում, եթե դուք բավարար առողջ եք: Եթե միտումը պահպանվի, ապա միլլեննիալները չեն ժառանգի իրենց մեծերի կենսակերպը:

Մենք հնարավոր է վերջ կտանք մեր տատիկների և պապիկների որոշ վնասակար սովորություններին. օրինակ ծխելու մակարդակը կտրուկ ընկել է, սակայն այլ սովորություններն աճել են: Մի կողմից, «մարդիկ ավելի գեր են, քան պետք է լինեին», նշել է Սթենֆորդի համալսարանի պրոֆեսոր դոկտոր Ջեյմս Ֆրիսը: Լավագույն արդյունքները ցույց են տալիս, որ այսօրվա հասուն մարդկանց երկու երրորդը՝ այսինքն 68,8 տոկոսը, ավելորդ քաշ կամ ճարպակալում ունեն:Մանկական ճարպակալման թվերն էլ ավելի ահագնացող են, որոնք 1980 թվականին 7 տոկոսն էր, իսկ 2012 թվականին արդեն 18 տոկոսը: Ավելորդ քաշը ծանրություն է ամբողջ մարմնի համար և կարող է անգամ կտրել մարդու կարիերան:

2009 թվականին  Obesity-ում հրատարակված ուսումնասիրության համաձայն, 25 տարեկանում ավելորդ քաշ ունենալն ու ի վերջո ճարպակալման անցնելը միջին հասակում ասոցացվում է վատ առողջության պատճառով վաղ թոշակի անցնելու հետ: «Նրանք զգալիորեն ավելի քիչ կենսունակություն ունեն ճարպակալմանը ուղեկցող խնդիրների պատճառով»,-ասել է Ֆրիսը երիտասարդ սերունդներին: Անշուշտ առավել կարևոր է Ալցհեյմերի հիվանության աճող տեմպերը, որի խնդիրները վեր են, ուղեղում են:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել