Armlur.am-ը գրում է․
Այսօր կառավարության նիստում ՀՀ Գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանը պատասխանեց մի քանի հարցի և անդրադարձավ Ավետիսյանների ընտանիքի սպանությանն ու քրեական աշխարհում վերջին օրերին տեղի ունեցած իրադարձություններին: Նա նշեց, թե ուրբաթ օրն ընդունելությունների օր է, և այդ օրն ինքը պատրաստ է հանդիպել Ավետիսյանների հարազատներին: «Ուրբար օրը ես ունեմ ընդունելությունների օր:
Յուրաքանչյուր երկու ամիսը մեկ ունեմ ընդունելություն, և այս ուրբաթ օրը քաղաքացիների ընդունելության հերթական օրն է: Ես պատրաստակամություն եմ հայտնել ու հայտնում, որ ցանկացած քաղաքացի, եթե ինքը ընդունելություն է հայցում, կարող է գալ: Այս ուրբաթ օրը, վստահ եմ, որ այդ հանդիպումը տեղի կունենա, եթե քաղաքացիները գան», – նշեց նա: Անդրադառնալով քրեական աշխարհում տեղի ունեցած իրադարձություններին` Կոստանյանը նշեց, որ դեռ վաղ է խոսել, թե ինչով է պայմանավորված այդ վիճակը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



