Artsakhpress.am-ը գրում է․

ԱՄՆ-ի Սենատի անդամ Հարի Պետերսը, Ներկայացուցիչների պալատի անդամներ Քեթրին Քլարկը, Ջիմ Կոստան, Ռոբերտ Դոլդը, Ֆրենք Փալոնը, Ջուդի Չուն, Ադամ Շիֆն ու Բրեդ Շերմանը ելույթ են ունեցել Հայաստանի ու Լեռնային Ղարաբաղի նկատմամբ Ադրբեջանի շարունակական ագրեսիայի վերաբերյալ:

Միևնույն ժամանակ, նրանք ոգեկոչել են ադրբեջանական Սումգայիթ, Բաքու ու Կիրովաբադ քաղաքներում 1988-1990թթ. հայերի դաժան ջարդերի հետևանքով անմեղ զոհերի հիշատակը:

asbarez.com-ի փոխանցմամբ՝ սենատոր Պետերսը նշել է, որ «Սումգայիթում տեղի ունեցած սպանդը հովանավորվել է Ադրբեջանի կառավարության կողմից»: Պաշտոնյան առանձնահատուկ ընդգծել է, որ «ժողովրդավարության սկզբունքների իրական հետևորդները պետք է հարգեն փոքրամասնությունների իրավունքները, ազատ խոսքի իրավունք տրամադրեն, ինչպես նաև պաշտպանեն նրանց, մինչդեռ Արդբեջանի իշխանություններն արել են ճիշտ հակառակը»:

Ամերիկացի պաշտոնյաները միահամուռ կերպով հայտարարել են, որ կանգնած են հայ ժողովրդի, Լեռնային Ղարաբաղի կողքին` հավելելով, որ ջանք չեն խնայի այդ տարածաշրջանում խաղաղություն վերահաստատելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել