Բերքահավաքը Բրազիլիայի Մատո Գրոսո բնակավայրում

Ապրելու և գոյատևելու համար յուրաքանչյուր արարած պետք է սնվի։ 7 միլիարդ մարդու սնուցման կարիքները հոգալը բավականին դժվար է, չնայած վերջին դարում գյուղատնտեսական արտադրությունը կտրուկ ընդլայնվել է։ ՄԱԿ-ի տվյալների համաձայն՝ Երկրի 5 միլիարդ հեկտար տարածությունն օգտագործվում է որպես վարելահողեր ու արոտավայրեր։
Չնայած վայրի բնության ահռելի տարածքներ մարդկությանը կերակրելու նպատակով փոխակերպվում են վարելահողերի, այնուամենայնիվ, մոտ մեկ միլիարդ մարդ սովի է մատնված, մեկ այլ միլիարդ էլ կանգնած է սովի մատնվելու ռիսկի։ Ամբողջ մոլորակի տարածքում ավանդական գյուղատնտեսությունը, որը միտված է տեղական պահանջները բավարարելուն, փոխակերպվում է մոնոմշակութային արտադրամասերով, որոնց արտադրանքը ենթարկվում է արտահանման։ Ոռոգման ծավալները գետերի ու ջրամբարների ջրազրկման պատճառ են դառնում։ Կենդանիների բուծումը կատարվում է կենդանիների գործարանում, որտեղ կենդանիների սնուցման կենտրոնացված ծրագրեր են իրականացվում, ինչն էկոլոգիական ու էթիկական նորմերի կոպիտ խախտում է։
Իսպանիայի Ալմերիա բնակավայրի ջերմոցները

«Մենք ստրուկներ ենք այն իմաստով, որ մեր ամենօրյա գոյատևման համար մենք կախված ենք «ընդլայնիր-կամ-սպառիր-ագրո-արդյունաբերության կայսրությունից», որտեղ մասնագետները չեն կարողանում հասկանալ, իսկ կառավարիչները չեն կարողանում կառավարել, և դա աշխարհի ռեսուրսները սպառում են մեծ հաճախականությամբ»,- Էդվարդ Էբբի։
Նիկարագուայի ջերմոցում պեստիցիդների օգտագործումը

«Ինչո՞ւ պետք է մենք հանդուրժենք սննդի մեջ առկա թեթև թույների առկայությունը, շարժիչների ձայնը, որը բավարար է խելագարության հասցնելու համար։ Ո՞վ կցանկանա ապրել այնպիսի աշխարհում, որը բավականաչափ մահացու է»,- Ռայչալ Կարսոն։
Չինաստանի դաշտերը

«Գլոբալիզացիան, որը փորձում է միավորել բոլոր տեղական, շրջանային, ազգային տնտեսությունները մեկ ընդհանուր աշխարհի համակարգի մեջ, նույնականացման կարիք ունի. տեղական գյուղատնտեսական ձևերը փոխարինվում են արտադրական համակարգերով, որոնք կենտրոնացված կառավարում ունեն, հիմնված են պեստիցիդների ինտենսիվ օգտագործման վրա ու կենտրոնացած են արտահանման նպատակով միատեսակ բերքի արտադրության վրա, որը հնարավորություն է տալիս հեշտ տեղափոխվող սնունդը հասանելի դարձնել աշխարհի շուկային»,-Հելենա Նորբերգ-Հոջ։
Մադագասկարի Բեցիբոկա գետի երկայնքով առաջացած էրոզիան

«Երկրի վրա շատ վայրերում մենք կանգնած ենք այնպիսի տեղերում, որտեղ միայն 15 սմ հեռավորության վրա ենք գտնվում ամայացումից, որովհետև դա է այն հաստությունը, որն ունի բուսահող, որի վրա է հիմնված ամբողջ մոլորակի կյանքը»,- Նեյլ Սեմփսոն։
Ձվի արտադրության գործարանն Այդահոյում

«Միլիարդավոր կենդանիներ, որոնք սպանդի են ենթարկվում ու մորթվում ամեն տարի, ավելին են, քան շահավետ ապրանքներն ու արտադրության օբյեկտները։ Այս մեխանիկական մտածելակերպը ֆերմաներում բուծվող կենդանիների մասին նույնիսկ գրի են առնվել մեր օրենքներում։ Կենդանիների բարօրության մասին օրինագծում կենդանիների հանդեպ դաժանությունն ու սխալ վերաբերմունքի մասին օրենքները վերաբերում են տնային կենդանիներին, ցուցահանդեսների, ինչպես նաև հետազոտությունների համար օգտագործվող կենդանիներին, սակայն ոչ ֆերմաների կենդանիներին»,- Էնդրյու Կիմբրել։
Խոզի մսի մշակման գործարանը Չինաստանում

«Ազգի ու դրա բարոյական առաջընթացը կարելի է դատել նրանով, թե ինչպես են նրանք վերաբերվում կենդանիներին»,- Մոհանդաս Գանդի։
Կանադայի Օնտարիո շրջանի Հոգ Բարն բնակավայրի ավտոմատ սնուցման համակարգը

«Կենդանիների գործարանների նախագծողները փորձել են ստեղծել կենդանիների կենտրոնացման ճամբարներ այնպես, որ հնարավորինս շատ կենդանիներ տեղավորվեն ու սնուցվեն հնարավորինս քիչ ծախսերով, հնարավորինս քիչ աշխատուժով ու քիչ ուշադրության օգտագործմամբ»,- Ուենդել Բերի։
Կենտրոնական առանցքներով փոխկապակցված ոռոգման ցանցը Կանզասում

Բրազիլիայում կենդանիների արածեցման տարածքները




