Yerkir.am-ը գրում է․
Պատրաստվելով Հայոց ցեղասպանության 100-ամյա տարելիցին` Հայկական սփյուռքի առաջնորդները համագործակցել են Հոլիվուդի հայտնիների և մարդու իրավունքների պաշտպանների հետ և հիմնել մրցանակ, որն ամեն տարի կշնորհվի ուրիշների կյանքը փրկելու համար իրենց կյանքը վտանգած անձանց. տեղեկացնում է The New York Times-ը:
Մարդասիրական մրցանակը, որի մասին կհայտարարվի երեքշաբթի Նյու Յորքում, Օսմանյան կայսրության կողմից իրականացված Ցեղասպանությունը վերապրածների և նրանց փրկողների պատմությունների միջոցով պատմության արխիվացման ապահովմանն ուղղված ծավալուն ջանքերի մաս է, որն իրականացվում է նշանավոր հայերի կողմից:
Կայքի հաղորդմամբ` հայ հովանավորները հայտնել են, որ նախաձեռնությունը կընդգծի, թե ինչպես են Ցեղասպանությունը վերապրածները, որոնց երբեմն պաշտպանել են կարեկցող թուրքերը, այնուհետև շարունակել իրենց կյանքը՝ սփռվելով ողջ աշխարհով մեկ, որոնցից շատերը հանգրվանել են Ռուսաստանում և Միացյալ Նահանգներում: «100 կյանք» հիշատակի միջոցառումների ծրագրի համահովանավոր Ռուբեն Վարդանյանն ասել է. «Մարդասիրությունը, մեծահոգությունը, ուժն և զոհաբերությունը, որ ցույց են տվել այդքան շատ հայերի փրկած մարդիկ, մեզ ստիպում է պատմել այս պատմությունները»:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ