Life.panorama.am-ը գրում է․
Life.panorama.am-ի այսօրվա զրուցակիցը Պատանի հանդիսատեսի թատրոնի երիտասարդ, նպատակասլաց ու ընկերասեր դերասանուհի Սոնա Մաթևոսյանն է:
-Ձեր մասնակցությամբ սերիալը, կարծեք, թե ավարտվեց: Այժմ ի՞նչ զբաղվածությունունեք:
-Այո, ավարտվեց, բայց այնպես չէ, որ այն իմ միակ զբաղվածությունն էր: Գրեթե 4 տարի է՝ աշխատում եմ Պատանի հանդիսատեսի թատրոնում: Մեր թատրոնը, խաղացանկի առումով, կարելի է ասել, ամենահագեցածներից է: Աշխատում եմ նաև «Up Theatre» թատերախմբում, որտեղ միասին արդեն թվով երրորդ ներկայացումն ենք պատրաստում. մարտի 18, 20-ին Հովհաննես Թումանյանի անվան տիկնիկային թատրոնում կկայանա «Հիվանդները» ներկայացման պրեմիերան:
-Իսկ նոր սերիալում նկարահանվելու առաջարկներ չունե՞ք:
-«Շանթ» հեռուստաընկերությունը նոր նախագիծ է սկսում, կարծում եմ, մոտ ապագայում կշարունակենք համագործակցել: Այժմ հստակ ոչինչ ասել չեմ կարող:
-Սոնա, դուք աշխատում եք թատրոնում, նկարահանվում՝ սերիալներում և ֆիլմերում:Պահանջարկ ունեցող դերասանուհի եք: Գո՞հ եք Ձեր մասնագիտությունից:
-Անկախ նրանից՝ նկարահանվել եմ, թե ոչ, ես միշտ էլ գոհ եմ եղել իմ մասնագիտությունից, քանի որ այն շատ եմ սիրում: Որքան ժամանակն անցնում է, այնքան ավելանում է հետաքրքրությունս մասնագիտությանս հանդեպ: Իհարկե, կան բաներ, որոնք, կցանկանայի, ժամանակի ընթացքում շտկվեին:

-Օրինա՞կ:
-Մեկը այն, որ շատ քիչ է վարձատրվում ու գնահատվում դերասանի մասնագիտությունը, թեև, ի վերջո, դա չէ ամենակարևորը:
-Փաստորեն, այսօր արվեստագետն իրեն գնահատված չի՞ զգում:
-Եթե գնահատված լինել ասելով՝ նկատի ունեք ֆինանսական ապահով վիճակ, ապա կարելի է ասել, որ գնահատված չէ: Ինչ խոսք, երբ քո սիրած գործն ես կատարում և համապատասխան վարձատրություն ստանում, քեզ լիարժեք ես զգում: Բայց դե բոլորս էլ գիտենք, որ թատրոնի դերասանն այսօր շատ քիչ է վարձատրվում: Սակայն կկրկնվեմ ու կասեմ, որ ամեն ինչ չէ, որ ֆինանսին է պետք վերագրել: Գիտե՞ք, ես ինձ շատ գնահատված և լիարժեք եմ զգում, քանի որ սիրում եմ թատրոնը:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ



