Esem.am-ը գրում է․
Դերասանուհի Յուլիա Ֆինկի համար Կանանց նվիրված միամսյակը մեկնարկել է ուրախ անակնկալներով:) ESem.am-ի հետ զրույցում Ստանիսլավսկու անվան ռուսական դրամատիկական թատրոնի դերասանուհին ասաց, որ, որպես կանոն, կանանց տոների հետ կապված իրենց հավաքույթներն անակնակալ են լինում:
«Սովորականի նման օրը բացվեց, ու ես երեկոյի համար ծրագրված ոչ մի գործ չունեի, բայց օրվա ընթացքում զանգահարեցին մեր ընկերները, ու որոշեցինք նշել օրը: Հավաքույթն իսկական տոնախմբության վերածվեց: Հիանալի անցավ, շատ ուրախ ու անմոռանալի օր ունեցանք. բոլոր հրավիրվածները գալիս էին ծաղիկներով, բոլորիս տրամադրությունը շատ բարձր ու տոնական էր»,- պատմեց դերասանուհին:
Ըստ նրա՝ ծաղիկներով ծանրաբեռնված է տուն վերադարձել:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://www.esem.am/news/article/view/5/11496/
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել