sam-simon-dies-giAraratnews.am-ը գրում է․

Հանրահայտ «Սիմփսոններ» մուլտսերիալի հեղինակ և պրոդյուսոր Սեմ Սայմոնը նախօեին մահացել է քաղցկեղից։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ հղում կատարելով Սայմոնի գործակալին։

Վերջին տարիներին Սայմոնը պայքարել է հաստաղիքի քաղցկեղի դեմ։ Սայմոնը վերջին հարցազրույցներից մեկում ասել էր, որ, չնայած ծանր հիվանդությանը, երբեք այսքան երջանիկ չէր եղել, քանի որ շրջապատված է սիրելի մարդկանցով։ Նա նշել էր, որ ծանր հիվանդությունը լավ միջոց է կյանքը վերաիմաստավորելու համար։

Տեղեկացնենք, որ «Սիմփսոններ» մուլտսերիալն առաջին անգամ ցուցադրվել է 1989 թվականին։ Մինչև այսօր Սայմոնը մուլտսերիալի համար ստացել է «Էմմի»-ի 9 մրցանակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել