Esem.am-ը գրում է․

Դերասանուհի Մանո Գրիգորյանին Մայրության և գեղեցկության տոնի կապակցությամբ առաջինը շնորհավորել են դուստրերն ու նախապես փոխանցել իրենց պատրաստած նվերները: «Աղջիկներս մանկապարտեզում մարտի 8-ի կապակցությամբ բացիկներ էին պատրաստել, այնքան ոգևորված էին, որ չդիմացան՝ նախապես տվեցին :) Մի քիչ զբաղված էի ու պատշաճ ուշադրություն չդարձրի. Էվան ձեռքը բռնած հետևիցս ման էր գալիս ու ամեն պահ ցույց տալիս»,- ESem.am-ի հետ զրույցում ասաց Մանոն: Ըստ նրա՝ մոր համար երեխաների կողմից նվեր ստանալն ամենահաճելի բանն է:

Մանոն ասաց, որ ամուսինն էլ՝ դերասան Սարգիս Գրիգորյանը, շնորհավորել ու  գեղեցիկ ծաղկեփունջ է նվիրել իրեն: «Այս տարի մենք ծանրաբեռնված գրաֆիկով ենք աշխատում ու, անկեղծ ասած, անգամ չէի հիշում, թե ինչ օր է: Սարգիսը, չնայած զբաղվածությանը, ինձ համար ծաղիկներ էր գնել և այդ կերպ հիշեցրեց, որ արդեն Մարտի 8-ն է :)»,- խոստովանեց դերասանուհին: Նա ասաց նաև, որ ամուսինը հատուկ օրերի չի սպասում իրեն հաճելի և օգտակար նվերներ գնելու համար:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել