Life.panorama.am-ը գրում է․
Կոմիտասի թանգարան-ինստիտուտում մեկնարկած ամենշաբաթյա դասական երաժշտության համերգաշարի շրջանակում այսօր թանգարան ինստիտուտի համերգասրահում կանցկացվի «Պարն ու մանուկը» խորագրով համերգ-դասախոսությունը: Դասական երաժշտության համերգաշարի երկրորդ համերգը կիրականացնի «Կարին» ավանդական երգի-պարի խումբը՝ գեղարվեստական ղեկավար Գագիկ Գինոսյան /ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ/: Մասնակցում են նաև Լուսինե Գրիգորյանը /դաշնամուր/ և Սևադա Իրիցյանը /սրինգ/:
Սկիզբը՝ 15:00-ին:
Հ. Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոնում տեղի է ունենալու Հայաստանի պարի պետական անսամբլի համերգը:
Սկիզբը՝ 19:00-ին:
Հ. Թումանյանի անվան պետական տիկնիկային թատրոնում տեղի է ունենալու «Հենց էն Հուռին», Պետական կամերային երաժշտական թատրոնում՝ «Սեքսուալ խառնաշփոթ հյուրանոցում» ներկայացումները:
Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ
Նյութի աղբյուր՝ http://life.panorama.am/hy/news/2015/03/10/culture-events/314455
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print
Տպել