Լուսանկարում Շարբաթ Գուլան է 1985–ին և 17 տարի անց` 2002 թ.–ին։ Այդ ընթացքում աղջնակը բավական մեծացել է։ Ժամանակը չի խնայել աչքերի փայլը, բայց պահպանել է խորաթափանց հայացքը։
Հիշեցնենք, որ Գուլանը հանրահայտ էր դարձել աֆղանական պատերազմի ժամանակ, National Geographic–ի լուսանկարիչ Սթիվ Մաքքարիի կողմից արված լուսանկարի շնորհիվ։ Այդ ժամանակ աղջիկը 12 տարեկան էր և գտնվում էր փախստականների պակիստանյան ճամբարում։ 1985 թ.–ին Շարբաթ Գուլանի լուսանկարը՝ «Աֆղան աղջիկը» վերնագրով, հայտնվեց National Geographic ամսագրի գլխավոր էջին։

Դրանից հետո աղջկա հետ կապը կտրվեց։ Եվ միայն 2002 թ.–ի հունվարին ամսագրի արշավախումբը, Սթիվի գլխավորությամբ, ուղևորվեց Աֆղանստան` «Աֆղան աղջկան» որոնելու։ Նրան գտան երկրի հեռավոր անկյուններից մեկում։ Բիոմետրիայի շնորհիվ հաջողվեց համոզվել, որ նա հենց այդ աղջիկն է։ Գուլանը նույնիսկ տեղյակ էլ չէր, թե ինչ մեծ արձագանք է ժամանակին գտել իր լուսանարը։

Ցավոք, Մերձավոր Արևելքի կանայք շատ գեղեցիկ են երիտասարդ տարիքում և շատ արագ էլ ծերանում են և միանգամից փոխվում, երբեմն նույնիսկ վախեցնելու աստիճան։ Չնայած, որ երիտասարդ տարիքում էլ նրանց գեղեցկությունը վախեցնող է, ուղղակի դա չի նկատվում։




